Բիզնես

USD BUY - 387.00+0.00 USD SELL - 390.00+0.00
EUR BUY - 408.00+1.00 EUR SELL - 414.00+3.00
OIL:  BRENT - 71.04-1.57 WTI - 66.95-2.02
COMEX:  GOLD - 2567.40-0.19 SILVER - 30.34-0.75
COMEX:  PLATINUM - 946.00-0.01
LME:  ALUMINIUM - 2649.50+5.29 COPPER - 9002.50+0.14
LME:  NICKEL - 15540.00-0.51 TIN - 28742.00-0.66
LME:  LEAD - 1957.00-0.15 ZINC - 2947.50+0.17
FOREX:  USD/JPY - 154.34-1.36 EUR/GBP - 1.0541-0.03
FOREX:  EUR/USD - 1.0541-0.03 GBP/USD - 1.2617-0.48
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43444.99-0.70 NASDAQ - 18680.12-2.24
STOCKS US: S&P 500 - 5870.62-1.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 38642.91+0.28 TOPIX - 2711.64+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 19426.34-0.05 SSEC - 3330.73-1.45
STOCKS EUR:  FTSE100 - 8063.61-0.09 CAC40 - 7269.63-0.58
STOCKS EUR:  DAX - 19210.81-0.27
15/11/2024  CBA:  USD - 388.25+0.61 GBP - 491.99+2.05
15/11/2024  CBA:  EURO - 410.42+3.01
15/11/2024  CBA:  GOLD - 32046.39-341.61 SILVER - 374.35-10.88
Հայաստանի Եվրոպական բիզնես ասոցիացիա. համակողմանի քննարկում երկրի կայուն զարգացման հարցերի շուրջ
07/03/2024 17:32
Կիսվել

Հայաստանի Եվրոպական բիզնես ասոցիացիա. համակողմանի քննարկում երկրի կայուն զարգացման հարցերի շուրջ

Երկրի կայուն զարգացման հարցերը քննարկելու, տեղական և միջազգային, մասնավոր և պետական հատվածների փորձագետների հետ վերլուծական գնահատականներ և կարծիքներ փոխանակելու նպատակով Հայաստանի Եվրոպական բիզնես ասոցիացիան կազմակերպել էր համաժողով, որի գլխավոր բանախոսը «Do Something» կազմակերպության համահիմնադիր և նախագահ Ջոն Դին էր, որը մի շարք նախագծեր է իրականացրել Հայաստանում և հարուստ փորձ ունի Բիզնեսի կայուն զարգացման ոլորտում։

Այս համաժողովը եզակի հարթակ էր ոլորտի բոլոր շահառուներին մեկ հարկի տակ հավաքելու առումով։ Հայաստանի բիզնես սեկտորի խոշոր խաղացողներն իրենց վրա առավել խոշոր պատասխանատվության բաժին են վերցրել երկրի կայուն զարգացման, խելացի, արդյունավետ ու կանաչ տնտեսվարման համատեքստում։

«Աշխարհը կայուն զարգացման ճանապրհին է. ռեսուրսներն անսպառ չեն։ Եվ այստեղ առաջ են գալիս վերազգային կորպորացիաները՝ բերելով աշխարհի փորձն ու գիտելիքը։ Philip Morris Armenia-ն արդեն 30 տարի գործում է Հայաստանում և իր տարբեր ծրագրերի շնորհիվ ապացուցում, որ կարուն զարգացման ուղին բերում է նաև Հայաստանի զարգացմանը։», – ասում է Philip Morris Armenia-ի արտաքին կապերի, նորարարությունների ու գիտության գծով ղեկավար Վիկտորիա Պողոսյանը։

Լավագույն փորձի ու ժամանակակից մարտահրավերների հաղթահարման նորարարական միջոցների օրինակներով՝ ոլորտի շահառուների համար այս համաժողովը նաև նոր ծանոթությունների ու գուցե նաև հետագա հաջող համագործակցության հնարավորություն էր՝ կայուն զարգացման ու ավելի լավ միջավայր ձևավորելու մեծ ցանկությամբ ու ներուժով։

15/11/2024
դրամ
Դոլար (USD)
388.25
+0.61
Եվրո (EUR)
410.42
+3.01
Ռուբլի (RUR)
3.90
+0.00
Լարի (GEL)
142.19
+0.41
32046.39
-341.61
Արծաթ
374.35
-10.88