Բիզնես

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
3․780․052 դրամ՝ Սիթի օֆ Սմայլ հիմնադրամին․ «Մի դրամի ուժը» մարտին կուղղվի Իմ անտառ Հայաստանին
11/03/2024 15:06
Կիսվել

3․780․052 դրամ՝ Սիթի օֆ Սմայլ հիմնադրամին․ «Մի դրամի ուժը» մարտին կուղղվի Իմ անտառ Հայաստանին

Ամփոփվել է «Մի դրամի ուժը» փետրվար ամսվա ծրագիրը։ IDBank-ը և Իդրամը կուտակված 3․780․052 դրամը նվիրաբերել են «Սիթի Օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամին՝ աջակցելու քաղցկեղի դեմ պայքարող երեխաներին։

«Մի դրամի ուժը» նախաձեռնության մարտ ամսվա ծրագրի ընթացքում կուտակված մի դրամներն այս անգամ կուղղվեն «Իմ անտառ Հայաստան» կազմակերպությանը։ Այսպես IDBank-ը և Իդրամը փորձում են խթանել նոր անտառների տնկումը և իրենց ներդրումն ունենալ Հայաստանի կենսաբազմազանության պահպանման գործում։

IDBank-ի և Իդրամի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ անտառների տնկումն ու վերականգնումը շատ մեծ դեր ունեն մեր կյանքի որակի պահպանման և բարելավման հարցում․ «Մարտին տոնում են անտառների միջազգային օրը, և հենց այդ նպատակով էլ այս ամիս որոշեցինք կուտակված մի դրամները ուղղել «Իմ անտառ Հայաստան» կազմակերպությանը։ Յուրաքանչյուրիս պարտքն է պահպանել մեր բնությունը, մենք էլ մեր փոքրիկ ներդրումով փորձում ենք ընդլայնել անտառները՝ խրախուսելով մարդկանց վճարումները կատարել QR-ով», – ասել է Տաթևիկ Վարդևանյանը։

«Իմ անտառ Հայաստան» կազմակերպության հիմնադիր Անտրէ Գումուշճեանը նշում է. «Երկու տարի առաջ «Մի դրամի ուժը» ծրագրի շնորհիվ ընդամենը մեկ ամսում տնկեցինք 8000 ծառ։ Հուսանք, որ այս տարի Իդրամի և Բանկի հաճախորդների ոգևորության շնորհիվ անելու ենք ավելին։ Բոլորի և յուրաքանչյուրի մասնակցությամբ մենք կարող ենք ընդլայնել անտառները Հայաստանում՝ հայության ապագա սերունդների համար»:

Բարի գործել կատարելը հեշտ է․ Դուք ևս կարող եք դառնալ բարի կամքի դեսպան՝ ընդամենը Ձեր բոլոր վճարումները կատարելով Idram&IDBank հավելվածով, IDBanking.am առցանց հարթակով, Իդրամի և Բանկի տերմինալներով, իսկ Ձեր յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կտրամադրեն կարևորագույն նշանակություն ունեցող ծրագրերի և նախաձեռնությունների։ Ի դեպ՝ Իդրամով վճարել կարող եք արդեն ավելի քան 20․000 վաճառակետերում՝ անհպում ու անվտանգ կատարելով Ձեր ֆինանսական գործարքները։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98