ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԱՄՆ ԱՄՀ ՏՆՕՐԵՆ-ԿԱՌԱՎԱՐՉԻ ՏԵՂԱԿԱԼ ՄՈՒԼԻԿՈ ՊՈՐՏՈՒԳԱԼԻ ՀԵՏ
Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը և նախագահի տեղակալ Վաչե Գաբրիելյանն այսօր հանդիպեցին ԱՄՀ տնօրեն-կառավարչի տեղակալ Մուրիլո Պորտուգալի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը:
Հյուրի խնդրանքով Արթուր Ջավադյանը ներկայացրեց Հայաստանի տնտեսական իրավիճակը: Նա ասաց, որ ՀՀ-ն հավատարիմ է մնալու վարվող ազատական մակրոտնտեսական քաղաքականությանը, և կարևորեց երկրում ֆինանսական կայունության պահպանումը:
Նա նշեց, որ ֆինանսական սեկտորում խնդիրներ առկա չեն, բանկերի իրացվելիության մակարդակը բարձր է, իսկ բանկերն ավելացնում են իրենց կապիտալը:
ԿԲ նախագահը տեղեկացրեց, որ ԿԲ-ն կանխարգելիչ միջոցառումներ է ձեռնարկում ֆինանսական ճգնաժամի հնարավոր ազդեցություններին դիմագրավելու համար: