
Դմիտրի Պեսկով. Ռուսաստանն օգտագործում է բոլոր մեխանիզմները ակտիվների բռնագրավմանը արձագանքելու համար
Ռուսաստանը կօգտագործի բոլոր հնարավոր մեխանիզմները՝ արձագանքելու Արևմուտքի կողմից իր ակտիվների բռնագրավմանը: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Առայժմ Ռուսաստանը կօգտվի բոլոր դատաիրավական մեխանիզմներից, սիկ այլ մեթոդների ընտրությունը կախված կլինի Ռուսաստանի Դաշնության շահերից:
Արևմտյան երկրները պարբերաբար բարձրացնում են Ուկրաինային օգնելու համար սառեցված ռուսական ակտիվներն օգտագործելու հարցը, ընդհուպ մինչև բռնագրավումը: Այսօր մեկնարկող ԵՄ երկօրյա գագաթնաժողովը կքննարկի ռուսական ակտիվներից եկամուտը Կիևին փոխանցելու հնարավորությունը։ Ենթադրվում է, որ այդ միջոցներն ուղղվելու են զենք գնելու համար։