
ԱՄՆ-ն բարձր տեխնոլոգիաների ոլորտում մրցում է Ռուսաստանի, Չինաստանի, Կորեայի և Իրանի հետ
Բարձր տեխնոլոգիաների ոլորտում ԱՄՆ-ն մրցում է Ռուսաստանի, Չինաստանի, Կորեայի և Իրանի հետ։ Այս մասին ասվում է ԱՄՆ-ի արդյունաբերության և անվտանգության հարցերով փոխնախարար Ալան Էստևեսի հայտարարության մեջ, որը հրապարակվել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի լսումների ժամանակ:
Պաշտոնյան բացատրել է, որ խոսքը, մասնավորապես, կիսահաղորդիչների, անօդաչու թռչող սարքերի և տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների մասին է, որոնք փոխում են անվտանգության միջավայրը։ Որպես օրինակ՝ Առևտրի նախարարության ներկայացուցիչը նշել է ուկրաինական հակամարտության ժամանակ Ռուսաստանի կողմից ժամանակակից հարձակողական անօդաչու թռչող սարքերի օգտագործումը, Չինաստանի կողմից արհեստական բանականության տեխնոլոգիաների օգտագործումը, ինչպես նաև ԿԺԴՀ իշխանությունների կողմից իրականացվող «կիբեռհանցագործությունները»: