Ֆինանսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
ՊԵԿ-ը 2024-ի առաջին եռամսյակի  ընթացքում ապահովել է 500.6 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր
01/04/2024 19:06
Կիսվել

ՊԵԿ-ը 2024-ի առաջին եռամսյակի  ընթացքում ապահովել է 500.6 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր

Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) տեղեկացնում է, որ 2024 թվականի առաջին եռամսյակի ընթացքում  հարկային մարմնի կողմից հավաքագրվել է 500.6 մլրդ դրամ եկամուտներ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է  շուրջ 59.8 մլրդ դրամով կամ 13.6%-ով։ Մաքսային մարմնի կողմից հավաքագրվել է 88.6 մլրդ դրամ եկամուտներ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից պակաս է շուրջ 25.5 մլրդ դրամով կամ 22.4%-ով: Նշենք, որ մաքսային մարմինների կողմից ապահովված եկամուտների նվազումը պայմանավորված է տարբեր ապրանքների ներմուծման ծավալների կրճատմամբ:

Հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել է շուրջ 88.6 մլրդ դրամ (ցուցանիշում ներառված չէ 15.8 մլրդ դրամ հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի գումարների վերադարձը), ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից պակաս է շուրջ 4.9 մլրդ դրամով կամ 5.3%-ով (2023թ. վերադարձի ցուցանիշում ներառված է 11.8 մլրդ դրամ հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի գումարների վերադարձը):

Միաժամանակ, կոմիտեն հայտնում է, 2024 թվականի առաջին եռամսյակի ընթացքում հարկային և մաքսային մարմինների կողմից ընդհանուր հավաքագրվել է 589.2 մլրդ դրամ, որից հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել է 88.6 մլրդ դրամ։ Արդյունքում՝ հարկային եկամուտների և պետական տուրքերի գծով փաստացի կատարողականը կազմել է 500.6 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելի է 39.3 մլրդ դրամով կամ 8.5%-ով:

Եթե դիտարկենք 2023 թվականի առաջին եռամսյակի կատարողականը՝ 2024 թվականի հաշվարկման տրամաբանությամբ, այն է` վերադարձվող գումարներից չպակասեցնելով հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի գումարների վերադարձը, ապա 2024 թվականի առաջին եռամսյակի ապահովված եկամուտներն ավելի կլինեն նախորդ տարվա համադրելի ցուցանիշից 27.4 մլրդ դրամով կամ 5.8%-ով:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69