Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.50-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92+0.00 TOPIX - 4104.81+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24271.20+0.25 SSEC - 3797.24-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
12/10/2026  CBA:  USD - 362.21+0.28 GBP - 479.2+0.55
12/10/2026  CBA:  EURO - 404.88-0.7
12/10/2026  CBA:  GOLD - 48751+756 SILVER - 701.05+16.25
Ապրիլի 7-ից ԵԱՏՄ-ում ուժի մեջ են մտնում մսի և մսամթերքի տեխնիկական կանոնակարգի փոփոխությունները
04/04/2024 17:38
Կիսվել

Ապրիլի 7-ից ԵԱՏՄ-ում ուժի մեջ են մտնում մսի և մսամթերքի տեխնիկական կանոնակարգի փոփոխությունները

Ապրիլի 7-ից ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2023 թվականի սեպտեմբերի 27-ի որոշումը, որը փոփոխություններ է մտցնում սպանդային արտադրանքի և մսամթերքի սննդային արժեքի մասին պիտակավորման մեջ նշված տեղեկատվության վերաբերյալ «Մսի և մսամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի պահանջներում։ Փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ մորթված կենդանիների միսը և սպանդի արտադրանքը, այդ թվում՝ որպես հումք օգտագործվողները, բնութագրվում են սպիտակուցների և ճարպերի պարունակության բնական տարասեռությամբ:

Փոփոխություններով նախատեսված են սննդանյութերի պարունակության փաստացի արժեքների՝ սննդային արժեքի ցուցանիշների շեղման թույլատրելի սահմանները մակնշման մեջ։ Արտադրանքի մեջ սպիտակուցը պետք է լինի պիտակավորման մեջ նշված մեծության 80%-ից ոչ պակաս, ճարպը, ածխաջրերը, էներգետիկան արժեքը՝ պիտակավորման մեջ նշված մեծությունների 120%-ից ոչ ավելի:

Այսպիսի մոտեցում է նախատեսված ԵԱՏՄ «Թռչնի մսի և դրա վերամշակված արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի պահանջներով, որոնք գործում են 2023-ի հունվարի 1-ից։

ԵԱՏՀ-ի տեխնիկական կարգավորման նախարար Վալենտին Տատարիցկին նշել է, որ փոփոխություններն ուղղված են այն խնդիրների լուծմանը, որոնք կապված են սննդանյութերի պարունակության վերահսկման հետ՝ հաշվի առնելով հումքի առանձնահատկությունները և մսամթերքի վերամշակման արդյունաբերության յուրահատկությունը, ինչպես նաև այն գործողությունների կանխմանը, որոնք սպառողներին մոլորեցնում են պիտակավորման մեջ նշված սպիտակուցի, ճարպի ածխաջրերի պարունակության և կալորիականության փաստացի արժեքների անհամապատասխանությամբ: Վալենտին Տատարիցկիի կարծիքով՝ նոր պահանջների ներդրումը դրական ազդեցություն կունենա Միության երկրներում ձեռնարկատիրական գործունեություն վարելու պայմանների վրա։

Հանձնաժողովի կոլեգիայի մարտի 5-ի թիվ 15 որոշմամբ սահմանվել է անցումային շրջան։ Նախատեսված է, որ սպանդային մթերքների և մսամթերքի համապատասխանության գնահատման փաստաթղթերը, որոնց վերաբերյալ փոփոխություններ են կատարվել, որոնք տրվել կամ ընդունվել են մինչև ընթացիկ տարվա ապրիլի 7-ը, վավերական են դրանց պիտանելիության ժամկետի ընթացքում։ Այդ արտադրատեսակների արտադրությունը և թողարկումը  թույլատրվում է մինչև այդ փաստաթղթերի վավերականության ժամկետի ավարտը, արտադրանքի շրջանառությունը թույլատրվում է արտադրողի կողմից սահմանված պիտանելիության ժամկետի ընթացքում:

12/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.21
+0.28
Եվրո (EUR)
404.88
-0.7
Ռուբլի (RUR)
4.2997
+0.032
Լարի (GEL)
139.47
+0.35
48751
+756
Արծաթ
701.05
+16.25