Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
ՏՄՊՊՀ. «ԱՐԱՅ», «ՏԵԽՆՈԼԱՅՖ» ԵՎ «ՎԵԳԱ» ԽԱՆՈՒԹՆԵՐԸ ՄՈԼՈՐԵՑՆՈՒՄ ԵՆ ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ
25/12/2012 15:43
Կիսվել

ՏՄՊՊՀ. «ԱՐԱՅ», «ՏԵԽՆՈԼԱՅՖ» ԵՎ «ՎԵԳԱ» ԽԱՆՈՒԹՆԵՐԸ ՄՈԼՈՐԵՑՆՈՒՄ ԵՆ ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ

Այսօր՝ դեկտեմբերի 25-ին,  ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում հարուցվել են վարչական վարույթներ՝ կենցաղային տեխնիկայի վաճառքով զբաղվող «Արայ», «Տեխնոլայֆ» և «Վեգա» խանութների հանդեպ:

Նշված ընկերությունները հարյուրավոր մարդկանց ուղարկել են sms  հաղորդագրություն հետևյալ բովանդակությամբ. «Շնորհավորում ենք, դուք ընտրվել եք որպես եզակի ակցիայի մասնակից: Ներկայացրեք այս SMS-ը ցանկացած «Արայ» վաճառասրահ և ստացեք մինչև 100 հազար դրամ զեղչ: 010222513»: Նույնաբովանդակ հաղորդագրություն ուղարկվել է նաև «Տեխնոլայֆ» խանութի կողմից:

Ակցիայի վերաբերյալ մանրամասներ ճշտելու համար հնարավոր չի եղել միանալ նշված հեռախոսահամարին:

Հաղորդագրություն ստացած շատ քաղաքացիներ, գայթակղվելով առաջին հայացքից բավականին շահավետ առաջարկից, այցելել են վերոնշյալ խանութների վաճառասրահներ, որտեղ պարզվել է, որ ակցիան տարածվում է հատուկենտ, առավելապես բավականին բարձր գնային շեմ ունեցող ապրանքների վրա,  որոշ ապրանքների վրա գործում է  5-20 տոկոսի չափով զեղչ` վիճակախաղի սկզբունքով, իսկ  շատ այլ ապրանքներ ընդհանրապես զեղչված չեն եղել: Ընդ որում, նույն պայմաններն ու գնային առաջարկները գործել են նաև այն հաճախորդների համար, ովքեր sms հաղորդագրություններ չեն ստացել:

Հանձնաժողովը հսկիչ գնման միջոցով ձեռք է բերել որոշ ապրանքներ, որոնց վրա որևէ զեղչ չի գործել:

Համաձայն օրենքի,  ապրանքի գովազդման կամ իրացման ընթացքում թերի, կեղծ կամ ոչ լիարժեք տեղեկությունների նշումը կամ այնպիսի տվյալների բացակայությունը, որը սպառողին հնարավորություն չի տալիս կազմելու ամբողջական պատկերացում, համարվում է հասարակության մոլորեցում: Հանձնաժողովի դիտարկմամբ, «Արայ» և «Տեխնոլայֆ» ընկերությունների կողմից կազմակերպված իբրև թե եզակի ակցիայի մասնակից ընտրված լինելու մասին սպառողներին հաղորդագրություններ ուղարկելը և մինչև 100 հազար դրամ զեղչ ստանալու հնարավորություն առաջարկելը, կարող է ապակողմնորոշել և մոլորեցնել սպառողներին:

Վարույթի ընթացքում կուսումնասիրվի ընկերությունների վարքագիծը, որից հետո Հանձնաժողովը կհրապարակի իր որոշումը: 

Ամանորին ընդառաջ խանութների զեղչային քաղաքականությունը ուսումնասիրելիս, Հանձնաժողովի դիտակետում է հայտնվել նաև կենցաղային տեխնիկայի վաճառքով զբաղվող «Վեգա» խանութը, որը գնումներ կատարելիս սպառողներին խոստանում է մինչև 110 տոկոս զեղչ: Հարուցված վարույթի շրջանակում ՏՄՊՊՀ-ի մասնագետները կկատարեն ուսումնասիրություններ, ինչպես նաև արդեն իսկ «Վեգա» խանութից պահանջվել է ներկայացնել պարզաբանումներ՝ հայտարարված անհավանական զեղչի վերաբերյալ:   

Քանի որ Ամանորից առաջ հաճախ են գնորդներին տարբեր կերպ (sms հաղորդագրություններ, գովազդներ և այլն) իրազեկում զեղչերի մասին, ապա Հանձնաժողովը տեղեկացնում է, որ խանութների զեղչային քաղաքականությունը վերահսկվելու է անգամ նախատոնական և հետտոնական ոչ աշխատանքային օրերին: ՏՄՊՊՀ-ը  դիմում էն նաև սպառողներին, որպեսզի այն դեպքերում, երբ հայտարարված զեղչը չի համապատասխանում իրականությանը, կամ ակնհայտորեն մոլորեցնում է սպառողին, դիմեն Հանձնաժողովին գրավոր, կամ 010 54-40-04 թեժ գծի միջոցով: 

Միաժամանակ Հանձնաժողովը տնտեսվարողներին զգուշացնում է զերծ մնալ սպառողներին մոլորեցնելու և մրցակցային օրենսդրության խախտման ճանապարհով գործելուց և  տեղեկացնում է, որ անբարեխիղճ վարքագծի համար օրենքով նախատեսված պատժաչափը կազմում է օրինախախտ ընկերության տարեկան հասույթի մինչև մեկ տոկոսը: 

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45