ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՏՈՆԱԿԱՆ ՕՐԵՐԻՆ ՍԱՀՄԱՆՎԵԼ Է ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
Տոնական օրերին աշխատանքն անխափան կազմակերպելու և մաքսային ձևակերպումների ժամանակ խնդիրներից խուսափելու նպատակով, ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի հրամանով, դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 7-ը սահմանվել է հերթապահություն տարածքային որոշ մաքսային մարմիններում և մաքսային պահեստներում` ըստ հետևյալ գրաֆիկի. մաքսատներում 2013թ.-ի հունվարի 4-ին` ժամը 11.00-16.00, իսկ մաքսային հսկողության գոտիներում, մաքսային պահեստներում և սահմանային մաքսային մարմիններում 2012թ.-ի դեկտեմբերի 31-ից 2013թ.-ի հունվարի 7-ը յուրաքանչյուր օրվա համար նշանակվել է պատասխանատու աշխատակից: