Տնտեսական

USD BUY - 367.50+0.00 USD SELL - 370.50+0.00
EUR BUY - 422.00-1.00 EUR SELL - 429.00+1.00
OIL:  BRENT - 93.35+0.61 WTI - 90.17-0.41
COMEX:  GOLD - 4332.80-0.10 SILVER - 67.74-1.74
COMEX:  PLATINUM - 1753.50-2.47
LME:  ALUMINIUM - 3592.00-2.03 COPPER - 13519.50-0.85
LME:  NICKEL - 18581.00-2.52 TIN - 52935.00-4.48
LME:  LEAD - 2005.00-0.55 ZINC - 3530.00-0.28
FOREX:  USD/JPY - 160.22-0.04 EUR/GBP - 1.1536+0.15
FOREX:  EUR/USD - 1.1536+0.15 GBP/USD - 1.3345+0.04
STOCKS RUS:  RTSI - 1082.53-1.42
STOCKS US: DOW JONES - 50786.01-0.16 NASDAQ - 25929.66+0.86
STOCKS US: S&P 500 - 7405.73+0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 65416.63+2.17 TOPIX - 3896.11+1.14
STOCKS CHINA:  HANG SENG - 24565.90-0.37 SSEC - 4010.03+1.28
STOCKS EUR:  FTSE100 - 10373.20+0.05 CAC40 - 8199.29-0.23
STOCKS EUR:  DAX - 24616.22-0.58
09/06/2026  CBA:  USD - 368.45-0.08 GBP - 493.61+1.95
09/06/2026  CBA:  EURO - 426.15+1.42
09/06/2026  CBA:  GOLD - 51182-539 SILVER - 795.16-65.69
ՊԱՐԵՆԻ ԳՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 4%-ՈՎ
28/12/2012 17:05
Կիսվել

ՊԱՐԵՆԻ ԳՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 4%-ՈՎ

Դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 4.0% գնաճ, ինչը հիմնականում մրգի, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբերի 5.3-31.2% գնաճի արդյունք է: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 12-ում նշված ժամանակահատվածում գրանցվել է 0.1-31.2% գնաճ, իսկ մեկում`5.0% գնանկում:

Այսպես, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում 2012թ. դեկտեմբերին 2011թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 2.3% գնանկում, իսկ 2012թ. նոյեմբերի համեմատ`31.2% գնաճ: Վերջինս հիմնականում պայմանավորվել է լոլիկի` 39.3%, կաղամբի` 46.0%, վարունգի` 57.9%, կանաչ պղպեղի` 2 անգամ, սմբուկի`3.3 անգամ գնաճով:

Մրգի ապրանքախմբում 2012թ. դեկտեմբերին 2011թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 1.8% գնանկում, իսկ 2012թ. նոյեմբերի համեմատ`5.3% գնաճ: 2012թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ կիտրոնի գինն աճել է 1.0%-ով, ադամաթզինը`5.5%, խնձորինը`7.2%-ով, խաղողինը` 10.5%-ով, նռանը`19.0%-ով, տանձինը` 22.9%-ով, արքայանարնջինը`36.2%-ով: Դրան զուգընթաց, հանրապետությունում գրանցվել է մանդարինի`17.1%, նարնջի`14.6% գնանկում:

Ձվի հանրապետական միջին գինը 2012թ. դեկտեմբերին 2011թ. դեկտեմբերի համեմատ նվազել է 1.9%- ով, իսկ 2012թ. նոյեմբերի համեմատ`գրանցվել է 3.8% գնաճ:

Կենդանական և բուսական յուղերի ապրանքախմբում 2012թ. դեկտեմբերին 2011թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 3.8%, իսկ 2012թ. նոյեմբերի համեմատ`1.8% գնաճ: Վերջինս հիմնականում պայմա- նավորվել է կարագի` 2.7%, եգիպտացորենի և ձիթապտղի բուսական յուղերի`համապատասխանաբար 1.9% և 4.8% գնաճով: Այլ յուղերի (հալած յուղի) և արևածաղկի բուսական յուղի գները նշված ժամանակահատվածում աճել են 0.4% և 1.1%-ով:

2012թ. դեկտեմբերին 2011թ. դեկտեմբերի համեմատ հացամթերքի ապրանքախմբում արձանագրվել է 11.5%, իսկ 2012թ. նոյեմբերի համեմատ`1.1% գնաճ: Վերջինս հիմնականում բրնձի`2.0%, ոլոռի` 2.4%, ալյուրի` 3.4%, սպիտակաձավարի` 11.2% գնաճի արդյունք է: 2012թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է առաջին և բարձր տեսակի հացերի` համապատասխանաբար 0.2% և 0.4%, հացահատիկի` 0.5%, մակարոնեղենի` 0.6%, հնդկացորենի 0.7%, լավաշի` 0.8% գնաճ:

Մսամթերքի ապրանքախմբում 2012թ. դեկտեմբերին 2011թ. դեկտեմբերի համեմատ գրանցվել է 3.3%, իսկ 2012թ. նոյեմբերի համեմատ`1.0% գնաճ: 2012թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է տավարի և խոզի մսերի` համապատասխանաբար 0.2% և 0.6%, նրբերշիկի` 0.8%, կիսաապխտած երշիկի` 0.8%, ենթամսամթերքի` 1.1%, տավարի ֆիլեի` 1.3%, եփած երշիկի` 2.7%, բաստուրմայի`3.3%, թռչնի մսի 6.6% գնաճ: Միաժամանակ, այլ մսեղենի (խաշի պարագաներ) գները նվազել են 9.6%-ով, ոչխարի մսինը` 5.4%-ով:

2012թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ոչ ոգելից խմիչքի, այլ մթերքի, ձկնամթերքի, սուրճի, թեյի, կակաոյի, կաթնամթերքի, հրուշակեղենի 0.1-1.2% գնաճ, իսկ շաքարա- վազի գինը նշված ժամանակահատվածում նվազել է 5.0%-ով:

09/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.45
-0.08
Եվրո (EUR)
426.15
+1.42
Ռուբլի (RUR)
5.1181
+0.0966
Լարի (GEL)
138.68
+0.17
51182
-539
Արծաթ
795.16
-65.69