Տնտեսական

USD BUY - 359.50+0.00 USD SELL - 360.50-0.50
EUR BUY - 393.50+0.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 95.27-1.27 WTI - 83.08-3.11
COMEX:  GOLD - 3639.60+0.32 SILVER - 43.17-0.25
COMEX:  PLATINUM - 1312.40-0.92
LME:  ALUMINIUM - 2808.50+2.09 COPPER - 11872.00+1.91
LME:  NICKEL - 15731.00+3.70 TIN - 37893.00+1.90
LME:  LEAD - 1871.00+2.21 ZINC - 3504.50+3.32
FOREX:  USD/JPY - 159.52+0.21 EUR/GBP - 1.0934-0.42
FOREX:  EUR/USD - 1.0934-0.42 GBP/USD - 1.3095-0.21
STOCKS RUS:  RTSI - 905.53+1.04
STOCKS US: DOW JONES - 50774.94+1.18 NASDAQ - 24129.50+2.31
STOCKS US: S&P 500 - 7297.49+1.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 58711.11+2.11 TOPIX - 3815.20+1.73
STOCKS CHINA:  HANG SENG - 22694.77+2.11 SSEC - 3606.49+3.73
STOCKS EUR:  FTSE100 - 10698.81+0.84 CAC40 - 8156.09+0.58
STOCKS EUR:  DAX - 25441.24+0.90
27/11/2026  CBA:  USD - 360.12-0.16 GBP - 472.8+0.54
27/11/2026  CBA:  EURO - 394.84-0.53
27/11/2026  CBA:  GOLD - 41437+1285 SILVER - 480.96+24.58
24/11/2008 17:16
Կիսվել

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 2009Թ.-Ի ՓԵՏՐՎԱՐԻ 20-ԻՑ 23-Ը, ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ «ԿԱՄՈՒՐՋ» 6-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

2009թ.-ի ձմռանը Հայաստանի գործարար կյանքի ամենավառ իրադարձություններից մեկը կդառնա «Կամուրջ» 6-րդ ամենամյա միջազգային տնտեսական համաժողովը։ Երեք օրով` 2009թ.-ի փետրվարի 20-ից 23-ը, Ծաղկաձորը կվերածվի տարածաշրջանի տնտեսական մայրաքաղաքի։
Արդարացնելով «Հայկական Դավոս» կոչումը` «Կամուրջ» տնտեսական համաժողովը հանդիսանում է ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրյա քաղաքագետների, օրենսդիր և գործադիր մարմինների, արդյունաբերողների և գործարարների, գիտնականների, հասարակական գործիչների հանդիպման և բաց քննարկումների վայրը։
«Կամուրջ 2009» տնտեսական համաժողովի գլխավոր թեման է` «Միջազգային տնտեսական համագործակցություն. գերակայություններ, միտումներ, հնարավորություններ»։

Համաժողովի շրջանակներում կանցկացվեն հետևյալ կլոր սեղանները.

• Հայաստանի արտահանման ներուժը. վերլուծություն և գնահատում
• Հայաստանի` որպես տարածաշրջանային ֆինանսական կենտրոնի, զարգացման հեռանկարները
• Տարածաշրջանային տրանսպորտային համակարգի զարգացման նոր հնարավորությունները
• Էլեկտրոնային հասարակություն. ուտոպիա թե իրականություն
• Շինարարություն և անշարժ գույք. արդի պահանջները
• Կայուն զարգացման համար մրցակցային առավելությունները

Ինչպես նաև հետևյալ կոնֆերանսները.

• ԲԻԶՆԵՍ-կրթություն` շքեղություն թե՞ անհրաժեշտություն
• Զբոսաշրջությունը Հայաստանում` փորձ և հեռանկարներ
Երկրի գլխավոր տնտեսական համաժողովը վաղուց արդեն դուրս է եկել Հայաստանի սահմաններից և ձեռք բերել միջազգաին կարգավիճակ։ Նախատեսվում է, որ նախորդ տարիների նման այս իրադարձութունը մեծ հետաքրքրութուն կառաջացնի աշխարհի շատ երկրների խոշորագույն քաղաքական և տնտեսական գործիչների մոտ։
Համաժողովը անցկացվում է Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության, Արտաքին Գործերի նախարարության և Կենտրոնական Բանկի պաշտոնական աջակցությամբ։

Orgcommittee of International Economic Forum BRIDGE
7 Abovyan str., Yerevan – 10, Republic of Armenia
Tel./ Fax։ (+ 374 10) 56 9197
E-mail։ [email protected]
http։ www.master.am, www.bridge.am
 

AMP
27/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
-0.16
Եվրո (EUR)
394.84
-0.53
Ռուբլի (RUR)
4.383
-0.0062
Լարի (GEL)
138.99
-0.03
41437
+1285
Արծաթ
480.96
+24.58