Պաշտոնական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 407.00+2.00
OIL:  BRENT - 104.79-3.63 WTI - 96.67-3.13
COMEX:  GOLD - 3956.90+1.34 SILVER - 50.72+0.94
COMEX:  PLATINUM - 1441.90+0.45
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.87-0.05 EUR/GBP - 1.1186-0.27
FOREX:  EUR/USD - 1.1186-0.27 GBP/USD - 1.3402-0.10
STOCKS RUS:  RTSI - 962.31-1.93
STOCKS US: DOW JONES - 51983.98+0.41 NASDAQ - 25164.36-1.07
STOCKS US: S&P 500 - 7541.40-0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86+0.00 TOPIX - 3930.28+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 23525.97+0.57 SSEC - 3608.10-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10761.33+0.29 CAC40 - 8047.69+0.98
STOCKS EUR:  DAX - 25981.09+0.63
03/11/2026  CBA:  USD - 360.07-0.43 GBP - 482.93-0.28
03/11/2026  CBA:  EURO - 402.7-1.2
03/11/2026  CBA:  GOLD - 45788+432 SILVER - 580.27-0.41
ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ՄԱՐՏԻՆ ՇՈՒԼՑԻ ՀԵՏ
11/01/2013 15:08
Կիսվել

ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ՄԱՐՏԻՆ ՇՈՒԼՑԻ ՀԵՏ

Բրյուսելյան այցի շրջանակներում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի հետ:

Երկուստեք կարեւորվել է խորհրդարանական համագործակցության շրջանակներում տեղի ունեցող քաղաքական երկխոսությունը: ԱԺ նախագահի գնահատմամբ` Հայաստանն ակտիվորեն մասնակցում է Արեւելյան գործընկերության բազմակողմ ձեւաչափով Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին: Նա անդրադարձել է նաեւ Եվրանեսթի լիագումար նստաշրջանը 2014 թվականին Երեւանում անցկացնելու հարցին` գոհունակություն հայտնելով Եվրանեսթի Բյուրոյի մի շարք անդամների համաձայնության համար:  Քննարկվել են նաեւ Հայաստան-Եվրամիություն Ասոցացման համաձայնագրի վերաբերյալ բանակցությունները հնարավորինս շուտ ավարտին հասցնելու հարցը:

ԱԺ նախագահն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրին` նշելով, որ հիմնահարցի խաղաղ կարգավորումը շարունակում է մնալ ՀՀ արտաքին քաղաքականության կարեւորագույն առաջնահերթություններից մեկը: Նա տեղեկացրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողները, որպես առաջնահերթ քայլ, արդեն երկար ժամանակ է, ինչ փորձում են համաձայնություն ստանալ շփման գծից դիպուկահարների հետքաշման, հրադադարի խախտման դեպքերի հետաքննության մեխանիզմի ստեղծման հարցում: Միաժամանակ նա տեղեկացրել է, որ Բաքվից անընդհատ հնչում են ռազմատենչ հայտարարություններ ղարաբաղյան հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու վերաբերյալ, իսկ ադրբեջանական զինված ուժերը պարբերաբար սադրանքներ են կազմակերպում Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում:

Միևնույն ժամանակ, Հովիկ Աբրահամյանը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը կարեւորել է ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային տեսանկյունից: Նա նշել է, որ Հայաստանը մշտապես հանդես է եկել կառուցողական նախաձեռնություններով, հավատարիմ մնացել Ցյուրիխում ստորագրած արձանագրությունների ոգուն, այնինչ Թուրքիան շարունակում է առաջ քաշել արձանագրություններում բացակայող նախապայմաններ, որոնք ի սկզբանե անընդունելի են Հայաստանի համար այն պարզ պատճառով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը որեւէ կապ չունի եւ չի էլ կարող ունենալ հայ-թուրքական հարաբերությունների բնականոնացման խնդրի հետ:

Հանդիպումից հետո ԱԺ նախագահը եւ Եվրախորհրդարանի նախագահը հանդես են եկել  համատեղ հայտարարությամբ: Արձանագրվել է, որ 2012 թվականը նշանավորվել է ՀՀ-ԵՄ համագործակցության բարձր մակարդակով, եւ կարեւորվել է այդ հարաբերությունների շարունակականությունը: Նշվել է, որ առկա է երկկողմ շահագրգռվածություն, որ Ասոցացման համաձայնագրի եւ Խոր համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման վերաբերյալ բանակցությունները ավարտական փուլին հասնեն 2013 թվականի ընթացքում: Կարեւորվել է այդ գործընթացի դրական ներգործությունը Հայաստանի տնտեսական զարգացման եւ ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված ներքին բարեփոխումների վրա:  Գոհունակությամբ նշվել է, որ Հայաստանի եւ Եվրամիության միջեւ ստորագրվել են արտոնագրային ռեժիմի դյուրացման եւ հետընդունման պայմանագրերը: Հայաստանը հավատարիմ է մնացել իր խոստմանը եւ ԵՄ քաղաքացիներին հնարավորություն տվել Հայաստան մուտք գործել առանց վիզայի: ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ Եվրախորհրդարանը նույնպես շուտով կվավերացնի ՀՀ քաղաքացիների՝ Եվրամիության երկրներ մուտքի արտոնագրերի ռեժիմի դյուրացման պայմանագիրը, որը հետագայում ճանապարհ կհարթի այդ գործընթացի լիակատար ազատականացման համար:

Խոսվել է ՀՀ-ում փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների եւ դրա շուրջը ստեղծված քաղաքական մթնոլորտի մասին: ԱԺ նախագահը հավաստիացրել է, որ Հայաստանի իշխանությունները ունեն քաղաքական կամք` ազատ, արդար եւ եվրոպական չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնելու համար:

Համատեղ հայտարարության մեջ անդրադարձ է եղել  նաեւ ղարաբաղյան հակամարտությանը եւ տարածաշրջանում տիրող իրավիճակին:

Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել է նաեւ, որ ինքը հրավիրել է Եվրախորհրդարանի նախագահ պարոն Մարտին Շուլցին՝ այցելելու Հայաստան:

03/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.07
-0.43
Եվրո (EUR)
402.7
-1.2
Ռուբլի (RUR)
4.4309
-0.0143
Լարի (GEL)
138.79
-0.08
45788
+432
Արծաթ
580.27
-0.41