Ֆինանսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.50+0.50 EUR SELL - 407.00-0.50
OIL:  BRENT - 106.33+0.84 WTI - 94.74+2.27
COMEX:  GOLD - 4152.90-0.31 SILVER - 59.16-1.63
COMEX:  PLATINUM - 1671.70-2.00
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 158.23-0.04 EUR/GBP - 1.1209+0.35
FOREX:  EUR/USD - 1.1209+0.35 GBP/USD - 1.3271+0.41
STOCKS RUS:  RTSI - 913.94+2.19
STOCKS US: DOW JONES - 51670.10-0.35 NASDAQ - 27204.38-0.15
STOCKS US: S&P 500 - 7805.45-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 67744.29-0.05 TOPIX - 4096.78-0.34
STOCKS CHINA:  HANG SENG - 24314.17-0.13 SSEC - 3767.23-0.88
STOCKS EUR:  FTSE100 - 10650.33-0.06 CAC40 - 7827.63-0.07
STOCKS EUR:  DAX - 25259.90-0.07
14/10/2026  CBA:  USD - 361.43-0.3 GBP - 479.36+0.32
14/10/2026  CBA:  EURO - 404.4-0.27
14/10/2026  CBA:  GOLD - 48451-68 SILVER - 699.65-5.41
Կենտրոնական բանկը հրապարակել է 2023 թվականի տարեկան հաշվետվությունը
02/05/2024 17:22
Կիսվել

Կենտրոնական բանկը հրապարակել է 2023 թվականի տարեկան հաշվետվությունը

ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է 2023թ. տարեկան հաշվետվությունը։

Հրապարակված ցուցանիշների համաձայն 2023 թվականի ընթացքում 12-ամսյա գնաճը կազմել է -0.6%, իսկ բնականոն գնաճը -0.4%։ Վերաֆինանսավորման տոկոսադրույքը կազմել է 9.25%։  2024 թվականին ԿԲ-ն սկսել է գործարկել նոր վերլուծական համակարգ՝ FPAS Mark II (ԿՔՎՀ II), որը հայտնի է որպես երկրորդ սերնդի կանխատեսումների և քաղաքականության վերլուծության համակարգ։

Դրամաշրջանառության մեջ գտնվող թղթադրամների քանակի հարաբերությունը ծավալին կազմել է 880,794,747.14։ Անկանխիկ գործարքների ծավալը կազմել է 2,537,487,623.6, իսկ քանակը՝ 289,999,052.09։ Պահուստները կազմել են 3,608 մլն ԱՄՆ դոլար։

Ֆինանսական համակարգի ակտիվների հարաբերությունը ՀՆԱ-ին կազմել է  116.2%։ Բանկային համակարգի ընդհանուր կապիտալի համարժեքությունը գրանցել է 9.9% ցուցանիշ։ Բանկային համակարգի իրացվելիության ծածկույթի գործակիցը 2023 թվականի դեկտեմբերի դրությամբ կազմել է 290.6%։ Կապիտալի հակացիկլիկ բուֆերը կազմել է 1.5%։ Վարկ/գրավ հարաբերակցությունը կազմել է 90% դրամի դեպքում, 70% արտարժույթի դեպքում։

Հաշվետվության նախաբանում ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը հանդես է եկել խոսքով.

«Ձեզ ենք ներկայացնում ՀՀ կենտրոնական բանկի տարեկան հաշվետվությունը, որտեղ ամփոփված են տարվա ընթացքում մեր հաղթահարած մարտահրավերները, ձեռքբերումները և այն փոփոխությունները, որոնք ձեռնարկել ենք ավելի լավ Կենտրոնական բանկ ունենալու համար: Այս տարվա հաշվետվության մեջ փորձել ենք ամփոփել ռազմավարությամբ նախանշված անելիքները, որը մեր առաջին փորձն է: Չնայած տարվա ընթացքում առաջացած խնդիրներին՝ Կենտրոնական բանկը վստահորեն ապահովել է իր նպատակների իրականացումը։ 2023 թվականի երկրորդ կեսից՝  իրականացված դրամավարկային քաղաքականության և արտաքին հատվածից փոխանցվող գնանկումային ազդեցության ներքո, գնաճը արագորեն նվազեց։ Կենտրոնական բանկը, հաշվի առնելով արտաքին միջավայրի և պահանջարկի հնարավոր զարգացումները, որդեգրեց դրամավարկային քաղաքականության աստիճանական թուլացման քաղաքականություն։ 2024 թվականը Հայաստանի
տնտեսության համար նշանավորվեց ցածր գնաճով և բարձր տնտեսական աճով, ինչը զգալիորեն նպաստեց հասարակության բարեկեցության մակարդակի բարձրացմանը։ Դրամավարկային քաղաքականության՝ կանխատեսման և վերլուծական լավագույն համակարգ ունենալու նպատակով տարվա ընթացքում շարունակել ենք մշակել կանխատեսումների և քաղաքականության վերլուծության 2-րդ սերնդի համակարգը (FPAS MARK II): Այս համակարգի միջոցով փորձելու ենք գնալ ավելի թափանցիկ, հստակ քայլերի հաջորդականությամբ ուղեգծած ճանապարհով,  ներկայացնել սցենարային մտածողությունը, բացատրել մեր կայացրած որոշումների տրամաբանությունը: Սա հնարավորություն կտա մեզ ցանկացած պարագայում, անկախ զարգացումներից,
լինելու պատրաստ և հետևողական՝ իրագործելու միջնաժամկետում գնաճի թիրախի և երկրում գների կայունության ապահովման նպատակը: Ֆինանսական կայունության տեսանկյունից
կարող ենք փաստել, որ բանկային համակարգը՝ ֆինանսական համակարգի խոշորագույն հատվածը, 2023 թվականը ամփոփել է կապիտալի և իրացվելիության բարձր պաշարներով՝ երաշխավորելով
համակարգի դիմակայունությունը հնարավոր ցնցումների նկատմամբ: Առաջնորդվելով նոր մոտեցումների ներդրմամբ՝ դեռևս տարեսկզբին մշակել ենք կապիտալի հակացիկլիկ շեմի սահմանման
ընդհանուր մեթոդաբանություն: Դա ուղղված է դինամիկ և ապագային միտված մակրոպրուդենցիալ քաղաքականության հիմքերի ամրապնդմանը, ինչպես նաև որոշումների կայացման գործընթացի
թափանցիկության աստիճանի բարձրացմանը: Բացի այդ՝ կարևոր փոփոխություններ են իրականացվել նաև կարգավորման դաշտում և ռիսկերի վրա հիմնված վերահսկողության ներդրման գործընթացում։

Մեր ներքին կարողությունների զարգացման առումով, ձգտում ենք լինել ինքնակրթվող և առաջատար կառույց, պարտավորվել ենք ներդնել մեր լավագույն ջանքերը՝ ներկայիս արագ փոփոխվող
աշխարհին համընթաց քայլելու համար։ Այս մոտեցման համատեքստում մեկնարկել ենք ներքին վերափոխման ծրագիրը, որն անդրադառնում է մեր աշխատանքային միջավայրի բոլոր կողմերին՝ նպատակ ունենալով ձևավորելու նոր որակի կազմակերպություն՝ ի բարօրություն մեր հասարակության։ 2024 թվականի ընթացքում արդեն ներդրել ենք ներքին հաղորդակցման բարելավմանն ուղղված
միջոցառումների ծրագիրը, նախագծվել են կատարողականի կառավարման և կոլեգիալ որոշումների կայացման համակարգերը։

2023 թվականը Կենտրոնական բանկի համար հոբելյանական էր, քանի որ նշում էինք ազգային դրամի՝ մեր պետականության խորհրդանիշներից մեկի30-ամյակը։ Հետադարձ հայացք գցելով
անցած ուղուն՝ չափազանց հպարտ ենք, որ Կենտրոնական բանկի աշխատակիցների երկարամյա աշխատանքը տալիս է իր արդյունքը, և այսօր Հայաստանի քաղաքացիներն ունեն ապահով, անվտանգ
և հարմար վճարամիջոց՝ իրենց առօրյա գործարքների կատարման համար։ Մենք հավատարիմ ենք մնում տնտեսական կայունության ու բարեկեցության ապահովմանը նպաստելու մեր առաքելությանը և անելու ենք ամեն ինչ, որպեսզի օգտագործենք մեր երկրի և ամեն մի դրամի ներուժը:»

Ներբեռնել հաշվետվությունն ամբողջությամբ

14/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.43
-0.3
Եվրո (EUR)
404.4
-0.27
Ռուբլի (RUR)
4.302
-0.0206
Լարի (GEL)
139.01
-0.33
48451
-68
Արծաթ
699.65
-5.41