Բիզնես

USD BUY - 381.25-0.25 USD SELL - 384.00+0.00
EUR BUY - 446.50+0.50 EUR SELL - 450.50+0.00
OIL:  BRENT - 64.53+0.11 WTI - 60.69-0.20
COMEX:  GOLD - 3912.10+1.21 SILVER - 47.97+2.63
COMEX:  PLATINUM - 1644.80+3.77
LME:  ALUMINIUM - 2692.50+0.00 COPPER - 10490.50+0.00
LME:  NICKEL - 15317.00+0.00 TIN - 36888.00+0.00
LME:  LEAD - 2024.00+0.00 ZINC - 3020.50+0.00
FOREX:  USD/JPY - 147.44-0.14 EUR/GBP - 1.1741+0.15
FOREX:  EUR/USD - 1.1741+0.15 GBP/USD - 1.3478+0.28
STOCKS RUS:  RTSI - 1001.86-2.12
STOCKS US: DOW JONES - 46758.28+0.51 NASDAQ - 22780.51-0.28
STOCKS US: S&P 500 - 6715.79+0.01
STOCKS JAPAN:  NIKKEI - 45769.50+1.85 TOPIX - 3129.17+1.35
STOCKS CHINA:  HANG SENG - 27140.92-0.54 SSEC - 3882.78+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 9491.25+0.67 CAC40 - 8081.54+0.31
STOCKS EUR:  DAX - 24378.80-0.18
03/10/2025  CBA:  USD - 382.76-0.58 GBP - 514.85-1.97
03/10/2025  CBA:  EURO - 449.25-1.25
03/10/2025  CBA:  GOLD - 47724+3 SILVER - 583.24+0.53
Հայկական SARD Anti-Cheat-ը ճանաչվել է «Տարածաշրջանի լավագույն ստարտափ» GISEC 2024-ի ընթացքում
06/05/2024 12:59
Կիսվել

Հայկական SARD Anti-Cheat-ը ճանաչվել է «Տարածաշրջանի լավագույն ստարտափ» GISEC 2024-ի ընթացքում

Ապրիլի 22-25-ը Դուբայում կայացավ GISEC Global-ը` կիբերանվտանգության ոլորտում աշխարհում ամենանշանակալի իրադարձություններից մեկը։

Ամենամյա միջոցառումը այս տարի մեկ հարկի տակ էր հավաքել ոլորտի 750 առաջատար ընկերությունների, 350 բանախոսների և ավելի քան 20,000 այցելուների՝ աշխարհի 130 երկրներից:

Հայկական SARD Anti-Cheat-ը ճանաչվել է «Տարածաշրջանի լավագույն ստարտափ» GISEC 2024-ի ընթացքում

Էքսպոյին և կոնֆերանսին զուգահեռ ընթացող միջոցառումներից էր ստարտափների միջև անցկացվող Cyber Stars մրցույթը։ Մրցույթին մասնակցում էին 70 ստարտափներ՝ պայքարելով 5 տարբեր անվանակարգերում հաղթող ճանաչվելու համար։ Երկու փուլերի ընթացքում ունեցած ելույթների և դրանց հաջորդած հարց-պատասխանների գնահատման արդյունքում պրոֆեսիոնալ ժյուրին «Տարածաշրջանի լավագույն ստարտափ» անվանակարգում հաղթող ճանաչեց SARD Anti-Cheat ընկերությանը։

SARD Anti-Cheat ընկերության Բիզնեսի զարգացման մենեջեր Աննա Գասպարյանը, ով մրցույթի ընթացքում ներկայացնում էր ընկերությունը նշում է․ «GISEC Global-ի աշխարհագրությունը բավականին լայն է` Մերձավոր Արևելքից մինչև Աֆրիկա և Եվրոպա։ Այս տարածաշրջանում լավագույնը ճանաչվելը և համաշխարհային ազդեցություն ունեցող ժյուրիի անդամների ոգևորիչ խոսքերին արժանանալը մեզ համար անչափ պատվաբեր է։ Սա ցույց է տալիս, որ մենք ճիշտ ուղղությամբ ենք ընթանում և SARD Anti-Cheat-ը շատ մոտ է համաշխարհային հաջողությանը»։

Հայկական SARD Anti-Cheat-ը ճանաչվել է «Տարածաշրջանի լավագույն ստարտափ» GISEC 2024-ի ընթացքում

GISEC-ը կիբերանվտանգության ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների և մասնագետների համար գաղափարների և նորարությունների փոխանակման եզակի հարթակ է, որին այս տարին ներկայացված էին այնպիսի առաջատար ընկերություններ ինչպիսիք են՝ Cisco, Kaspersky, Microsoft, Amazon Web Services, Cloudflare, և այլն։

SARD-ի թիմը ևս էքսպոյին ներկայացնում էր նաև իր տեխնոլոգիական լուծումը՝ SARD Anti-Cheat-ը։ SARD-ը ոչ վաղ անցյալում ստեղծված ստարտափ է, որի պրոդուկտը ստեղծվել է կանխելու վիդեո խաղերի ոլորտի ամենակարևոր մարտահրավերներից մեկը՝ խաբեություններն ու խարդախությունները առցանց խաղերում։ SARD Anti-Cheat-ի առաջարկած լուծումը հնարավորություն է տալիս վիդեո խաղեր ստեղծող ընկերություններին պաշտպանել իրենց խաղի եկամուտները, ինչպես նաև պահպանել արդար և մրցակցային միջավայր իրենց օգտատերերի համար։

IDram

«GISEC-ին մասնակցելու մեր առաջնային նպատակը SARD Anti-Cheat-ի ներուժի ներկայացումն էր մի տարածաշրջանում, որտեղ կերտվում է կիբերանվտանգության ապագան։ Եվ շատ ոգևորիչ է, որ թեժ մրցակցության պայմաններում հենց մեր առաջարկած լուծումը և մեր զարգացման տեսլականը հաղթող ճանաչվեց»,- նշում է SARD Anti-Cheat ընկերության համահիմնադիր Տիգրան Գյուրջյանը։

SARD Anti-Cheat-ի առաջարկած լուծումը AI-ով և կերնելային մակարդակում աշխատող մեթոդների խելացի համադրություն է, որը ոլորտում նորարար մոտեցում է։ SARD-ի թիմը թեև այս պահին կենտոնացած է վիդեո խաղերի անվտանգության ապահովման ուղղությամբ, ընկերության երկարաժամկետ պլանները ներառում են ավելի լայն ոլորտներ ընդգրկող լուծումների մշակումն ու գործարկումը։

Հայկական SARD Anti-Cheat-ը ճանաչվել է «Տարածաշրջանի լավագույն ստարտափ» GISEC 2024-ի ընթացքում

«Միջազգային շուկայում մրցունակ լուծումներ առաջարկելը մեր ընկերության հիմնական նպատակներից է, որին հասնելու համար մենք շարունակաբար կատարելագործում ենք մեր պրոդուկտը՝ փորձելով մեկ քայլ առաջ մնալ նոր մարտահրավերներից և սպառնալիքներից։ GISEC-ի նման միջոցառումներին մասնակցելը մեզ օգնում է հետևել ոլորտում կատարվող նորամուծություններին և գոլբալ համայնքի մաս կազմել։ Իսկ նվաճած մրցանակը լրացուցիչ մոտիվացիա է ավելի մեծ եռանդով շարունակել մեր աշխատանքը և ընդլայնել SARD-ի ազդեցությունը կիբերանվտանգության ոլորտում»,- նշում է SARD Anti-Cheat-ի համահիմնադիր Սևադա Գյուրջյանը։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

03/10/2025
դրամ
Դոլար (USD)
382.76
-0.58
Եվրո (EUR)
449.25
-1.25
Ռուբլի (RUR)
4.6684
-0.03
Լարի (GEL)
140.62
-0.18
47724
+3
Արծաթ
583.24
+0.53