Սոցիալական

USD BUY - 387.00+0.00 USD SELL - 390.00+0.00
EUR BUY - 408.00+1.00 EUR SELL - 414.00+3.00
OIL:  BRENT - 71.04-1.57 WTI - 66.95-2.02
COMEX:  GOLD - 2567.40-0.19 SILVER - 30.34-0.75
COMEX:  PLATINUM - 946.00-0.01
LME:  ALUMINIUM - 2649.50+5.29 COPPER - 9002.50+0.14
LME:  NICKEL - 15540.00-0.51 TIN - 28742.00-0.66
LME:  LEAD - 1957.00-0.15 ZINC - 2947.50+0.17
FOREX:  USD/JPY - 154.34-1.36 EUR/GBP - 1.0541-0.03
FOREX:  EUR/USD - 1.0541-0.03 GBP/USD - 1.2617-0.48
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43444.99-0.70 NASDAQ - 18680.12-2.24
STOCKS US: S&P 500 - 5870.62-1.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 38642.91+0.28 TOPIX - 2711.64+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 19426.34-0.05 SSEC - 3330.73-1.45
STOCKS EUR:  FTSE100 - 8063.61-0.09 CAC40 - 7269.63-0.58
STOCKS EUR:  DAX - 19210.81-0.27
15/11/2024  CBA:  USD - 388.25+0.61 GBP - 491.99+2.05
15/11/2024  CBA:  EURO - 410.42+3.01
15/11/2024  CBA:  GOLD - 32046.39-341.61 SILVER - 374.35-10.88
Հարցուպատասխան՝ Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի վերաբերյալ
21/05/2024 12:31
Կիսվել

Հարցուպատասխան՝ Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի վերաբերյալ

Ի՞նչ հնարավորություններ է առաջարկում ծրագիրը:

Ծրագիրն իրականացվում է աջակցության հետևյալ եղանակներից որևէ մեկի ձևով՝

  • բնակարանի (կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի) կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրում,
  • անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրում,
  • գործող հիփոթեքային վարկի մարման աջակցություն։

Որքա՞ն է կազմում հավաստագրի արժեքը։

Հավաստագրերի արժեքը ընտանիքի մեկ անդամի հաշվով կազմում է․

  •  5 մլն դրամ, եթե ձեռք բերեք կամ կառուցեք Ձեր տունը/բնակարանը թվով 242 քաղաքային և գյուղական բնակավայրերից որևէ մեկում (ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ հավելված 1-ում,https://www.mlsa.am/blockpage/137),
  • 4 մլն դրամ, եթե ձեռք բերեք կամ կառուցեք Ձեր տունը/բնակարանը թվով 148 քաղաքային և գյուղական բնակավայրերից որևէ մեկում (ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ հավելված 2-ում,https://www.mlsa.am/blockpage/137)
  • 3 մլն դրամ՝ մնացած բոլոր բնակավայրերում, բացի Երևանի 1-ին և 2-րդ գոտուց,
  • 2 մլն դրամ, եթե արդեն ունեք հիփոթեք, բացառությամբ՝ Երևանի 1-ին և 2-րդ գոտում գտնվող գույքի։

Ովքե՞ր կարող են հանդիսանալ ծրագրի շահառու և որոնք են հիմնական պայմանները։

Ծրագրի շահառու են հանդիսանում 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո Արցախից բռնի տեղահանված ընտանիքը, եթե ընտանիքի բոլոր անդամները, այդ թվում՝ անչափահասները, ունեն (ստացել են) ՀՀ քաղաքացիություն։ Հարկ է նշել, որ ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո որևէ աջակցության ծրագրի հնարավորություններից չեք զրկվում։

Միաժամանակ․

  • ձեռքբերվող (կառուցվող) տան բնակմակերեսը չպետք է լինի պակաս 12 քմ-ից՝ ընտանիքի 1 անդամի հաշվով,
  • ձեռքբերվող (կառուցվող) տան արժեքը չի կարող գերազանցել 55 մլն դրամը,
  • ընտանիքի բոլոր անդամները պետք է դառնան ձեռք բերվող կամ կառուցվող գույքի սեփականատերեր,
  • ծրագրի ֆինանսավորումն իրականացվելու է գործընկեր բանկերի կողմից (գործընկեր բանկերի ցանկը կհրապարակվի առաջիկայում),
  • ծրագրի իրականացման ընթացքում աջակցության գումարի և դրա տոկոսագումարները վճարում է ՀՀ կառավարությունը,
  • եթե հավաստագրի իրացման արդյունքում առաջանում է դրական մնացորդ, ապա այն կարող է իրացվել հետևյալ ուղղություններով և սահմանաչափերով՝ գյուղատնտեսական նշանակության հողամասի գնում՝ մինչև 5 մլն դրամ, ձեռքբերված անշարժ գույքի վերանորոգում՝ մինչև 4 մլն դրամ, կահույքի և կենցաղային տեխնիկայի գնում՝ մինչև 2 մլն դրամ։

Ե՞րբ կսկսի գործել ծրագիրը։

Ծրագիրը կսկսի գործել ծրագրի իրականացման կարգի հաստատումից հետո։ Կարգը կհաստատվի մինչև հունիսի 15-ը։

  • Կարգը հաստատվելու պահից կգործի տան և հողատարածքի ձեռքբերման աջակցության բաղադրիչը, անհատական բնակելի տան կառուցման բաղադրիչը,
  • Օգոստոսի 1-ից՝ գործող հիփոթեքային վարկի մարման բաղադրիչը։

Ի՞նչ ժամկետներ են սահմանված ծրագրի իրականացման համար։

Ծրագիրն իրականացվելու է 3 փուլով․

  •    1-ին փուլում կընդգրկվեն՝ 3 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքները, տան կառուցման դեպքում՝ 2 անչափահասով ընտանիքները և զոհվածի կամ այլ խոցելի ընտանիքը, գործող հիփոթեք ունեցող ընտանիքները, ընտանիքները, ցանկացած այլ կազմի ընտանիք, որոնք կհամարվեն վարկունակ և աջակցության առնվազն 50% լրացուցիչ վարկ կստանան բանկից։ Ծրագրի առաջին փուլի շրջանակում շահառուների դիմում-հայտարարությունների ընդունման գործընթացը՝ ծրագրի իրականացման կարգի հաստատումից հետո։
  • 2-րդ փուլում կընդգրկվեն՝ 2 անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքները, տան կառուցման դեպքում՝ 1 անչափահասով ընտանիքները։ Ծրագրի երկրորդ փուլի մեկնարկը՝ ոչ ուշ, քան 01.01.2026թ.։
  • 3-րդ փուլում կընդգրկվեն՝ ցանկացած կազմով ընտանիքները։ Ծրագրի երկրորդ փուլի մեկնարկը՝ ոչ ուշ, քան 01.01.2027թ.։

Որո՞նք են բնակելի տան կառուցման առանձնահատկությունները։

  • բնակելի տան կառուցման համար շահառուն պետք է ընտրի բացառապես նախապես մշակված և հրապարակված տիպային նախագծերից որևէ մեկը,
  • բնակելի տան կառուցումը իրականացվում է միայն ՀՀ-ում լիցենզավորված ցանկացած շինարարական կազմակերպության կողմից,
  • եթե շահառուն չունի անհատական բնակելի տուն կառուցելու նշանակությամբ հողատարածք, ապա աջակցության գումարից մինչև 3 մլն կարող է ուղղել հողատարածքի ձեռքբերմանը, որի մակերեսը չպետք է լինի նվազ 400 քմ-ից։

Ովքե՞ր չեն կարող հանդիսանալ ծրագրի շահառու։

2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո Արցախից բռնի տեղահանված ընտանիքը շահառու չէ, եթե.

  • 2022 թվականի փետրվարի 17-ի թիվ 169-Լ որոշմամբ հաստատված՝ Արցախի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի շահառու է՝ անկախ իրավունքի իրացման փաստից,
  • ընտանիքի անդամներից առնվազն մեկը 19.09.2023թ. կամ դիմելու օրվա դրությամբ ՀՀ-ում ունի սեփականության իրավունքով բնակարան կամ բնակելի տուն։

Ո՞ր դեպքում ամբողջությամբ կդադարեցվի ծրագրով նախատեսված աջակցությունը։

Աջակցությունը կդադարեցվի, եթե ընտանիքի՝ 55 տարին չլրացած առնվազն 2 չափահաս անդամներից յուրաքանչյուրը կամ 1 անչափահաս անդամը նույն օրացուցային տարվա ընթացքում 183 և ավելի օր գտնվում են ՀՀ սահմաններից դուրս (բացառությամբ, եթե բացակայությունը պայմանավորված է եղել աշխարհի 400 լավագույն համալսարաններից մեկում, քաղաքացիական ավիացիայի բարձրագույն ուսումնական կամ ռազմական ուսումնական հաստատություններում սովորելով կամ ազատազրկման դատապարտվածների պատիժը կրելով)։

Ծրագրով նախատեսված աջակցության դադարեցման դեպքում ձեռք բերված կամ կառուցվող բնակարանի կամ անհատական բնակելի տան նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցվում է պետությանը։

Ծրագրից օգտվելու համար արդեն կարո՞ղ եմ դիմում ներկայացնել։

Առայժմ՝ ոչ․ դիմում կարող եք ներկայացնել ծրագրի իրականացման կարգը հաստատվելուց հետո, ինչի մասին կտեղեկացնենք լրացուցիչ։

15/11/2024
դրամ
Դոլար (USD)
388.25
+0.61
Եվրո (EUR)
410.42
+3.01
Ռուբլի (RUR)
3.90
+0.00
Լարի (GEL)
142.19
+0.41
32046.39
-341.61
Արծաթ
374.35
-10.88