Տնտեսական

USD BUY - 364.50-0.50 USD SELL - 366.50+0.00
EUR BUY - 418.00+1.50 EUR SELL - 422.00+0.50
OIL:  BRENT - 90.09+2.27 WTI - 84.67+2.82
COMEX:  GOLD - 4049.10-0.65 SILVER - 57.59-2.72
COMEX:  PLATINUM - 1658.70+0.88
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 157.81-1.79 EUR/GBP - 1.1527+0.18
FOREX:  EUR/USD - 1.1527+0.18 GBP/USD - 1.348+0.26
STOCKS RUS:  RTSI - 882.61+1.25
STOCKS US: DOW JONES - 52485.03+0.53 NASDAQ - 25373.85+1.00
STOCKS US: S&P 500 - 7489.72+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 63754.90-0.94 TOPIX - 3960.03-1.08
STOCKS CHINA:  HANG SENG - 26009.40+0.48 SSEC - 3809.66-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10868.05-0.27 CAC40 - 8509.64+0.28
STOCKS EUR:  DAX - 25629.24+0.07
03/08/2026  CBA:  USD - 365.98-0.22 GBP - 492.65+0.4
03/08/2026  CBA:  EURO - 421.76+0.63
03/08/2026  CBA:  GOLD - 47379-1023 SILVER - 679.22-4.3
Գերմանիան աջակցում է ԵՄ ներմուծման մաքսատուրքերի վերանայմանը
23/05/2024 16:52
Կիսվել

Գերմանիան աջակցում է ԵՄ ներմուծման մաքսատուրքերի վերանայմանը

Գերմանիայի իշխանություններն աջակցում են Եվրամիության ներմուծման մաքսատուրքերի վերանայմանը, որն ուղղված է արտասահմանյան էլեկտրոնային առևտրի հարթակներից, հիմնականում՝ չինական, մեծ քանակությամբ էժան ապրանքների ներհոսքի դեմ պայքարին: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Գերմանիայի մանրածախ առևտրի ասոցիացիային:

Ասոցիացիան հայտնել է, որ երկրի ֆինանսների նախարար Քրիստիան Լինդները «հստակ հասկացրել է, որ Գերմանիան կաջակցի ԵՄ մակարդակով 150 եվրո անմաքս սահմանաչափի վերացմանը»: Ներկայումս ԵՄ-ից դուրս երկրներից առցանց գնված ապրանքները չեն ենթարկվում ներմուծման մաքսատուրքերի, եթե դրանց արժեքը չի գերազանցում 150 եվրոն: Դա հանգեցրել է փոքր ծանրոցների ներհոսքի ավելացմանը, որի արդյունքում մաքսային մարմինները չեն կարողանում ստուգել նման ապրանքների համապատասխանությունը ԵՄ կանոններին:

Գերմանիայի ֆինանսների նախարարությունը ողջունել է Եվրահանձնաժողովի որոշումը՝ «առաջարկություն ներկայացնել եվրոպական մաքսային օրենսդրությունը էլեկտրոնային առևտրի խնդիրներին հարմարեցնելու վերաբերյալ»: 2023-ի մայիսին ԵՀ-ն առաջարկել է նման բարեփոխում իրականացնելու նախագիծ, որը նախապես հաստատվել էր Եվրախորհրդարանի կողմից այս տարվա գարնանը, սակայն առաջիկայում ԵՄ ընտրություններից հետո կանցնի նոր լսումների փուլ: Եվրամիություն ծանրոցներով էժան ապրանքների մատակարարումը, ի լրումն մաքսային խնդիրների (2023-ին միությունը ստացել է 2 միլիարդ նման ծանրոց), տնտեսական ռիսկեր է ստեղծում: Ամեն դեպքում այսպես են կարծում ԵՀ-ում: Մատակարարները կարող են պատվերները բաժանել մի քանի առանձին փոստային առաքանիների և թերագնահատել դրանց արժեքը. ԵՀ տվյալների համաձայն՝ ծանրոցների մինչև 65%-ն ուղարկվել է թերագնահատված արժեքով:

03/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.98
-0.22
Եվրո (EUR)
421.76
+0.63
Ռուբլի (RUR)
4.5639
-0.0426
Լարի (GEL)
139.54
+0.02
47379
-1023
Արծաթ
679.22
-4.3