Ֆինանսական

USD BUY - 382.50+0.00 USD SELL - 386.00+0.00
EUR BUY - 438.00+0.00 EUR SELL - 444.00-2.00
OIL:  BRENT - 74.23-1.58 WTI - 73.18-0.84
COMEX:  GOLD - 3452.60+0.13 SILVER - 36.37+0.06
COMEX:  PLATINUM - 1212.00-5.27
LME:  ALUMINIUM - 2503.00-0.58 COPPER - 9645.00-0.59
LME:  NICKEL - 15128.00-0.09 TIN - 32694.00+0.15
LME:  LEAD - 1990.50-0.30 ZINC - 2623.00-0.74
FOREX:  USD/JPY - 144.09+0.42 EUR/GBP - 1.1552+0.20
FOREX:  EUR/USD - 1.1552+0.20 GBP/USD - 1.3564+0.16
STOCKS RUS:  RTSI - 1096.68+0.63
STOCKS US: DOW JONES - 42197.79-1.79 NASDAQ - 19406.83-1.30
STOCKS US: S&P 500 - 5976.97-1.13
STOCKS JAPAN:  NIKKEI - 37834.25-0.89 TOPIX - 2756.47-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23892.56-0.59 SSEC - 3377.00-0.75
STOCKS EUR:  FTSE100 - 8850.63-0.39 CAC40 - 7684.68-1.04
STOCKS EUR:  DAX - 23516.23-1.07
13/06/2025  CBA:  USD - 383.23-0.25 GBP - 518.66-2.45
13/06/2025  CBA:  EURO - 440.91-3.77
13/06/2025  CBA:  GOLD - 41786+734 SILVER - 445.78-0.54
MediaHub. Մայր Աթոռի հարկային պարտավորությունների մասին փաստեր ու թվեր
03/06/2024 11:45
Կիսվել

MediaHub. Մայր Աթոռի հարկային պարտավորությունների մասին փաստեր ու թվեր

Օրերս ԱԺ ամբիոնից օրենսդիր և գործադիր մարմինների ղեկավարների կողմից մեղադրանք հնչեցվեց, որ Հայ առաքելական եկեղեցին հարկեր չի վճարում: Կամ՝ վճարում է, բայց ոչ բոլոր հարկերը: Հայ առաքելական եկեղեցու հարկային պարտավորությունների թեմայով MediaHub-ը զրուցել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Վերստուգիչ հանձնախմբի ատենապետ Տ. Արարատ եպիսկոպոս Գալթագճյանի հետ:

–  Ինչո՞ւ Հայ եկեղեցին հարկեր չի վճարում:

–  Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին վճարում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերը և պետական պարտադիր վճարները: Օրինակ, 2024թ. առաջին եռամսյակում հաշվարկվել և պետբյուջե են փոխանցվել 156.701.381 դրամի հարկեր և պարտադիր վճարներ։ Չի վճարում այն հարկերը, որոնցից ազատված է ՀՀ օրենսդրությամբ:

–  Այդ դեպքում, ի՞նչ հարկեր է վճարում Հայ առաքելական եկեղեցին և ո՞ր հարկատեսակներից է ազատված:

–  Հիմնական մասը կազմում է եկամտային հարկը: Օրինակ, այս եռամսյակում աշխատավարձի գծով եկամտային հարկը կազմել է 120.334.945 դրամ, պասիվ եկամուտների գծով՝ 3.053.716 դրամ: Եկեղեցու կողմից իրականացվող վաճառքները՝ հիմնականում մոմի և այլ կրոնական պարագանների, ինչպես նաև մատուցվող ծիսական ծառայությունները ՀՀ հարկային օրենսդրությամբ ԱԱՀ-ից ազատված գործարքներ են: Ընդ որում, այդ հարկային արտոնությունները սահմանված են ոչ միայն Հայ Առաքելական եկեղեցու, այլև բոլոր կրոնական, բարեգործական, հասարակական կազմակերպությունների համար:

–  Օրինակ, մոմավաճառությունից ինչու՞ չի վճարվում ԱԱՀ: Դա միայն Հայ առաքելական եկեղեցո՞ւն տրված արտոնություն է:

–  Հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 9-րդ կետը սահմանում է՝  կրոնական ծիսակատարությունների կազմակերպման ծառայությունների մատուցումը, կրոնական կազմակերպություններին կրոնական պարագաների օտարումը, ինչպես նաև կրոնական կազմակերպությունների կողմից այդ պարագաների օտարումը ազատված է ԱԱՀ-ից: Հասկանալի է, որ կրոնական ծիսակատարություններ կազմակերպում է ոչ միայն Հայ առաքելական եկեղեցին: Մոմավառությունը ծիսական-բարեպաշտական սովորույթ է: Օրինակ, եթե նկատել եք, մոմավաճառություն իրականացվում է եկեղեցիների տարածքում՝ հավատացյալների կարիքների համար:  Եկեղեցին չի իրականացնում մոմի կամ այլ պարագաների վաճառք առևտրային կրպակներում կամ վաճառասրահների տաղավարներում: Մոմի, խունկի կամ այլ ծիսապաշտական  պարագաների վաճառքը շահույթ չի ակնկալում: Այսինքն, այդ գործառնությունների համար կատարված ծախսերը ավելի շատ են, քան եկամուտը, հետևաբար, շահութահարկ չի գոյանում: Մոմի և մյուս պարագաների վաճառքից ստացված եկամուտը ընդհանուր առմամբ, Մայր Աթոռի իրականացրած ծախսերի 10-15 տոկոսն է փակում: Պարզ հարց կառաջանա, թե այդ դեպքում ինչպե՞ս ենք մեր մյուս ծախսերը փակում: Փակում ենք մեր ստացած շնորհների, տրամադրված հանգանակությունների հաշվին: Ի դեպ, մոմի վաճառքի գինը չի փոխվել 2009 թվականից: Մինչդեռ 15 տարվա ընթացքում շուրջ 2.5 անգամ բարձրացել է, օրինակ, նվազագույն աշխատավարձի չափը և մոմավաճառությունից ստացված եկամուտը չի կարող ապահովել մեր ծախսերի փոքր մասն անգամ: Եթե, օրինակ, հարկային օրենսդրության մեջ փոփոխություն արվի և մոմի վաճառքից ԱԱՀ գոյանա, նշանակում է պիտի այդ չափով բարձրանա մոմի գինը՝ ի հաշիվ բնակչության: Արդյո՞ք դա քաղաքացիներին որևէ օգուտ կտա:

–  Փաստորեն, Մայր Աթոռի հիմնական եկամուտները նվիրատվություններից ու հանգանակություններից են: Իսկ ֆինանսական այդպիսի հոսքերը չե՞ն կարող թափանցիկ լինել, ինչպե՞ս եք ապահովում այդ ծախսերի հաշվետվողականությունը: Դրանք հարկային մարմիններում արտացոլվու՞մ են: Օրինակ, շահութահարկի հաշվարկներում, եկամտահարկի հաշվարկներում երևու՞մ են: 

–  Հարկային օրենսգրքի համաձայն ոչ առևտրային կազմակերպությունների անհատույց ստացված ակտիվները, աշխատանքները և ծառայություններըը հարկվող եկամուտ չեն համարվում: Համապատասխանաբար, այդ անհատույց ստացված ակտիվների հաշվին կատարված ծախսերը նույնպես հարկային ծախս չեն համարվում: Այսինքն, եկեղեցու ծախսերի զգալի մասը կատարվում է ստացված նվիրատվությունների հաշվին, որոնք որպես անհատույց ստացված ակտիվ, չեն մասնակցում շահութահարկի հաշվարկներին: Ուշագրավ է, որ այսպես սահմանված է բոլոր ոչ առևտրային կազմակերպություննների համար:

–  Իսկ այդ նվիրատվություններն ու դրամային շնորհների ծախսումները որևէ տեղ արտացոլվու՞մ են:

–  Իհարկե արտացոլվում են: Մայր Աթոռին տրված ֆինանսական օժանդակությունները,  նվիրատվությունները արտասահմանյան ֆոնդերից կամ աշխարհի տարբեր երկրներում ապրող անհատ բարերաներից են: Բոլոր հոսքերը գալիս են բանկային փոխանցումներով: Այդ գումարներով Մայր Աթոռն իրականացնում է բարեգործական ծրագրեր, գործառնական ծախսեր, կապիտալ բնույթի ծախսեր՝ եկեղեցիների վերակառուցման, պահպանման, կառուցման ծախսեր: Միայն Ս. Էջմիածնի Մայր Տաճարի վերականգնմանը եթե անդրադառնանք, ապա ծախսերը հսկայական են: Եվ եթե վստահություն չլիներ, որ մեր ծախսերը թափանցիկ և պատշաճ են կատարվում, դժվար թե էսպիսի գումարներ ստանայինք: Չմոռանանաք, որ մեր եկեղեցիները նաև պատմամշակութային արժեքներ են և մենք իրականացնում ենք դրանց պահպանության ծախսերը՝ թեթևացնելով պետության բեռը: Այդ ծախսումներից ՀՀ պետբյուջե դրամական միջոցներ են մուտք գործում նաև անուղղակի կերպով: Օրինակ, կապիտալ շինարարության ոլորտում 2000թ-ից սկսած Մայր Աթոռը 115 միլիոն դոլարին համարժեք դրամի գումար է ծախսել: Դա հսկայական հոսք է երկրի տնտեսության մեջ:  Ակնհայտ է, որ նշված ծրագրերի շրաջանակներում բացվում են լրացուցիչ աշխատատեղեր և վճարված աշխատավարձից շինարարական կազմակերպությունները գանձում և եկամտային հարկի տեսքով պետական բյուջե են վճարում էական գումարներ: Դա անուղղակի ձևով նպաստում է նաև տնտեսական աճին:
Բացի այդ, որքան օգտակարություն են բերում մեր երկրի զբոսաշրջայի՛ն բիզնեսին մեր կողմից պահպանվող պատմամշակութային կոթողները, որքան զբոսաշրջիկներ են այցելում Գեղարդավանք, Խոր Վիրապի վանք, Մայր Տաճար և այլ հարյուրավոր սրբավայրեր: Հարկ է նշել, որ Հայ առաքելական եկեղեցին կատարում է թե նշված ընթացիկ պահպանման, թե կապիտալ բնույթի ծախսերը ինքնուրույն՝ առանց ՀՀ պետբյուջեից այդ նպատակի համար որևէ գումար ստանալու: Կարևոր է նշել նաև, որ հայտարարված դրամահավաքների հաշվին եկեղեցին իրականացնում է բազմաթիվ բարեգործական ծրագրեր: Բարեգործական ծրագրերի մասով մեկ օրինակ բերենք.  միայն 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ Կառավարությունը կոչ արեց ֆինանսական աջակցություն ցուցաբերել երկրին և այդ նպատակով ՀՀ ֆինանսների նախարարության Գանձապետարանում հաշվեհամար բացվեց, Մայր Աթոռը 2 միլիոն 300 000 դոլարին համարժեք գումարներ փոխանցեց իր հավաքագրած գումարներից: Եվս 3 միլիոն դոլարի համարժեք դրամ, 2020թ.-ի պատերազմի ավարտից հետո՝ առ այսօր, ծախսվել է արցախահայության կարիքների համար՝ թե Արցախի շրջափակման ժամանակ, թե բռնի տեղահանված մեր հայրենակիցներին սոցիալական աջակցություն տրամադրելու համար:  Ընդհանուր առմամբ, այս ուղղությամբ կատարված ծախսը 5 միլիոն 300 000 դոլար գումար է կազմել: Առհասարակ, Մայր Աթոռին նվիարբերված բոլոր գումարները նպատակային գումարներ են, դրանց վերաբերյալ բոլոր հաշվետվությունները պարբերական կարգով ներկայացվում ենք նվիրատուներին: Հատկապես, մեծ գումարների նվիրատվությունները և դրամաշնորհները փաստում են Հայ եկեղեցու նկտամամբ վստահության մասին: Եթե դրանք նպատակային չծախսվեին, որևէ դրամ անգամ չարաշահվեր, հավատացեք, մեկ անգամ գումար նվիրողը կամ դրամաշնորհ տրամադրողը երկրորդ կամ երրորդ անգամ դա չէր անի, և այդ անվստահությունը շատ արագ կտարածվեր ու կարտահայտվեր նաև մյուս նվիրատուների կամ հիմնադրամների վարքագծում:

–  Ձեր ներկայացրած տեղեկանքում 2.351.897 դրամ պետբյուջե է մուծվել՝ որպես գույքահարկ փոխադրամիջոցների համար: Գիտենք, որ Մայր Աթոռը մեծ ծավալի անշարժ գույք ունի՝ ոչ միայն պատմամշակութային նշանակության եկեղեցիներ, այլև նորակառույցներ, ինչպես նաև դրանց սպասարկող այլ շինություններ, տարածքներ, հողամասեր այլն: Դրանց համար և՞ս անշարժ գույքի հարկ չի վճարվում:

–  Գույքահարկի մասով նույնպես օրենսդրությունը հստակ սահմանումներ ունի. գույքահարկ է նախատեսվում անշարժ գույքի նկատմամբ և փոխադրամիջոցների նկատմամբ։ Փոխադրամիջոցների գույքահարկ եկեղեցին ամբողջությամբ վճարում է, բոլոր հաշվետվությունները պատշաճ ներկայացված են: Անշարժ գույքի մասով ՀՀ հարկային օրենսգրքի 230 հոդվածի 7-րդ կետի համաձայն Անշարժ գույքի հարկից ազատված են՝ պետական սեփականություն համարվող պատմամշակութային նշանակության հարկման օբյեկտ համարվող շինությունները, ինչպես նաև կրոնական կազմակերպություններին սեփականության իրավունքով պատկանող` մինչև 1991 թվականը կառուցված կրոնական, պաշտամունքային շինությունները: Իսկ 8-րդ կետը սահմանում է, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին) սեփականության և անհատույց մշտական օգտագործման իրավունքով պատկանող հուշարձանի կարգավիճակ չունեցող եկեղեցիները, հոգևոր-մշակութային, կրթադաստիարակչական, եկեղեցական և ծիսական պարագաների արտադրության և իրացման համար օգտագործվող շինությունները, կառույցները, դրանց սպասարկման և օգտագործման համար անհրաժեշտ հողամասերը ունեն անշարժ գույքի հարկային արտոնություն:
Այնպես որ, Մայր Աթոռը պատշաճ կատարում է իր հարկային պարտավորությունները՝ ՀՀ օրենսդրական պահանջներին համապատասխան:

MediaHub. Մայր Աթոռի հարկային պարտավորությունների մասին փաստեր ու թվեր

13/06/2025
դրամ
Դոլար (USD)
383.23
-0.25
Եվրո (EUR)
440.91
-3.77
Ռուբլի (RUR)
4.8211
+0.0345
Լարի (GEL)
140.46
-0.1
41786
+734
Արծաթ
445.78
-0.54