Տնտեսական

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 367.00+0.00
EUR BUY - 413.00-0.50 EUR SELL - 420.00+1.00
OIL:  BRENT - 96.11+4.24 WTI - 88.34+3.52
COMEX:  GOLD - 4120.00+0.56 SILVER - 60.02+2.01
COMEX:  PLATINUM - 1663.50-0.61
LME:  ALUMINIUM - 3150.50-0.60 COPPER - 13525.50-0.11
LME:  NICKEL - 16961.00+1.16 TIN - 53230.00+1.20
LME:  LEAD - 1883.00+0.78 ZINC - 3525.50-1.14
FOREX:  USD/JPY - 163.04-0.04 EUR/GBP - 1.1427+0.20
FOREX:  EUR/USD - 1.1427+0.20 GBP/USD - 1.3388+0.04
STOCKS RUS:  RTSI - 857.49+2.86
STOCKS US: DOW JONES - 52218.58-0.01 NASDAQ - 25690.90-0.57
STOCKS US: S&P 500 - 7498.96-0.14
STOCKS JAPAN:  NIKKEI - 66422.60+0.46 TOPIX - 4053.88+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 25210.81+1.28 SSEC - 3876.78+0.25
STOCKS EUR:  FTSE100 - 10716.97+1.24 CAC40 - 8437.89+0.89
STOCKS EUR:  DAX - 25155.41+0.58
23/07/2026  CBA:  USD - 365.95-0.94 GBP - 489.13-1.44
23/07/2026  CBA:  EURO - 417.29-1.07
23/07/2026  CBA:  GOLD - 48887+1087 SILVER - 698.17+3.52
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ԳԻՏԵԼԻՔ ՀԱՆՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ» ԿԵՆՏՐՈՆԻ ԲԱՑՈՒՄԸ
29/01/2013 16:03
Կիսվել

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ԳԻՏԵԼԻՔ ՀԱՆՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ» ԿԵՆՏՐՈՆԻ ԲԱՑՈՒՄԸ

Դիլիջանում բացվել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից վերակառուցված «Գիտելիք հանուն զարգացման» կենտրոնը, որը գործելու է նախկին քաղաքային գրադարանի շենքում:

Ինչպես հայտնում են ԿԲ Հասարակայնության հետ կապերի ծառայությունից՝ «Գիտելիք հանուն զարգացման» կենտրոնում գործելու են, մասնավորապես.

– ՀՀ կենտրոնական բանկի այցելուների կենտրոնը, որտեղ այցելուները կծանոթանան ՀՀ կենտրոնական բանկի և հայկական դրամի պատմությանը, առևտրային  բանկերի գործառույթներին և գործունեությանը,

– Տեխնիկապես հագեցված և արդի տեղեկատվական տեխնոլոգիաներով կառավարվող ժամանակակից քաղաքային գրադարանը՝ ինտերնետ անվճար մուտք գործելու հնարավորությամբ,

– Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը: Այն ստեղծվել է Երեւանի Թումո կենտրոնի հետ համատեղ եւ ներառում է երեւանյան կենտրոնում կիրառված տեխնիկական եւ տեխնոլոգիական լուծումները,  

– Օտար լեզուների, ինչպես նաեւ համակարգչային ծրագրերի բազմակողմանի ուսուցման խմբակներ,

– Գործնական հանդիպումներ, սեմինարներ, դասընթացներ անցկացնելու համար նախատեսված դահլիճ:

Հատկանշական է, որ Հայաստանի Ամերիկյան Համալսարանի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն «Գիտելիք հանուն զարգացման» կենտրոնում օտար լեզուների, մասնավորապես, անգլերենի ուսուցման, ինչպես նաև «Տուրիզմի և հյուրընկալման կառավարում» դասընթացի անցկացման վերաբերյալ:

Այստեղ մեկնարկել են անգլերենի դասընթացները, իսկ ապրիլից կսկսվեն «Տուրիզմի և հյուրընկալման կառավարում» դասընթացները: Դրանք նախատեսված են ոչ միայն Դիլիջան քաղաքի, այլ նաև հարակից շրջանների բնակիչների համար:

23/07/2026
դրամ
Դոլար (USD)
365.95
-0.94
Եվրո (EUR)
417.29
-1.07
Ռուբլի (RUR)
4.6535
-0.0322
Լարի (GEL)
139.31
-0.28
48887
+1087
Արծաթ
698.17
+3.52