Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 419.50+0.00
OIL:  BRENT - 101.74-1.58 WTI - 98.34-1.95
COMEX:  GOLD - 4368.10-0.41 SILVER - 66.94+0.00
COMEX:  PLATINUM - 1805.90-0.03
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 157.12+0.17 EUR/GBP - 1.1479-0.03
FOREX:  EUR/USD - 1.1479-0.03 GBP/USD - 1.3383-0.07
STOCKS RUS:  RTSI - 852.33+1.67
STOCKS US: DOW JONES - 51682.64-0.18 NASDAQ - 26522.55+0.39
STOCKS US: S&P 500 - 7650.50+0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+1.38 TOPIX - 4091.14-0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 24750.78+0.60 SSEC - 3911.87+0.94
STOCKS EUR:  FTSE100 - 10659.13-1.45 CAC40 - 8065.02-1.49
STOCKS EUR:  DAX - 25304.06-1.60
18/09/2026  CBA:  USD - 363.44-0.06 GBP - 485.52-1.02
18/09/2026  CBA:  EURO - 417.05-0.18
18/09/2026  CBA:  GOLD - 51041+458 SILVER - 749.29-7.37
ՎԶԵԲ-Ը ԿԱՋԱԿՑԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆԸ
01/02/2013 11:40
Կիսվել

ՎԶԵԲ-Ը ԿԱՋԱԿՑԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆԸ

ՀՀ քաղաքաշինության նախարարությունը Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) աջակցությամբ իրականացնում է «Բնակելի շենքերում էներգաարդյունավետության բարձրացում» ծրագիրը, որի արդյունքների քննարկման նպատակով հունվարի 31-ին կայացել է հանդիպում՝ քաղաքաշինության նախարարության, ՎԶԵԲ-ի, ինչպես նաեւ շահագրգիռ այլ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Քաղաքաշինության փոխնախարար Ավագ Հակոբյանը կարեւորել է Հայաստանում բնակելի շենքերի էնեգաարդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերի իրականացումը՝ շեշտելով, որ  էներգաարդյունավետությունը ամենաարագ եւ ամենաէժան ուղին է բնակչության տնտեսական բեռը մեղմացնելու համար: Իր հերթին ՎԶԵԲ Երեւանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը պատրաստակամություն է հայտնել նպաստել Հայաստանի բնակելի շենքերում էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերին: Նա ընդգծել է, որ պատշաճ համագործակցության շնորհիվ իրականացվող ծրագրերը ոլորտը կդարձնեն առավել կայուն:

Հիշեցնենք, որ «Բնակելի շենքերում էներգաարդյունավետության բարձրացում» ծրագրի շրջանակներում բանկի կողմից ընտրված «Էներգախնայողության դաշինք» խորհրդատվական կազմակերպությունը դեռեւս անցած տարվա օգոստոսից մշակում էր առաջարկություններ` բնակարանային ֆոնդի պահպանման եւ էներգաարդյունավետության բնագավառների օրենսդրական դաշտի կատարելագործման եւ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման ռազմավարական ուղղությունների վերաբերյալ:

Հանդիպման ժամանակ ներկայացվել է նաև նշյալ առաջարկությունների փաթեթը: Նշվել է, որ գնահատվել է շենք-շինություններում էներգաարդյունավետության պոտենցիալը:

Էներգախնայողության եւ վերականգնվող էներգիայի ազգային ծրագիրը Հայաստանում շենք-շինությունների ոլորտում էներգիայի խնայողության պոտենցիալը գնահատել է 40 տոկոս:

Հանդիպման մասնակիցները շենքերի էներգաարդյունավետության ծրագրի իրականացման համար կարեւորել են օրենսդրական դաշտի բարելավումը, ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդումը, ֆինանսական ռեսուրսների առկայությունը, ինչպես նաեւ հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացումը:

18/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.06
Եվրո (EUR)
417.05
-0.18
Ռուբլի (RUR)
4.3123
+0.0049
Լարի (GEL)
139.53
-0.01
51041
+458
Արծաթ
749.29
-7.37