Ֆինանսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
25/11/2008 15:27
Կիսվել

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ

Այսօր, ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը և Համաշխարհային Բանկի Երևանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը ստորագրեցին Համաշխարհային բանկի կողմից հաստատված 20 մլն. ԱՄՆ դոլարի վարկը` Հայաստանի Համայնքային ջրամատակարարման և ջրահեռացման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման համար:
Լրացուցիչ ֆինանսավորումը կօժանդակի ՀՀ Կառավարությանը ջրամատակարարման համակարգի վերականգնման և բարելավումների ընթացիկ ծրագրում իրականացված միջոցառումների ընդարձակմանն ուղղված քայլերում` ներառյալ Ծրագրի համար պատասխանատու Հայաստանի «Ջրմուղկոյուղի» ընկերության և ջրամատակարարման համակարգի միջազգային օպերատորի միջև կնքված «Կառավարման պայմանագրի» երկարացումը: Լրացուցիչ ֆինանսավորման շրջանակներում օժանդակություն կստանան երեք գլխավոր բաղադրիչներ.
1.    «Հայջրմուղկոյուղու» կառավարման ուժեղացում` «Կառավարման պայմանագրի» շարունակությունը լրացուցիչ երկու տարվա ընթացքում ֆինանսավորման միջոցով;
2.    «Հայջրմուղկոյուղու» ներդրումներ` կառուցվածքային և ֆինանսական կարողությունների զարգացման, «Հայջրմուղկոյուղու» աշխատանքը բարելավելու նպատակով սարքավորումների և մեխանիզմների գնման, քիմիական և կենսաբանական լաբորատորիաների վերականգնման և բարելավման, ինչպես նաև «Հայջրմուղկոյուղու» վերապատրաստման/ուսուցման միջոցառումների օժանդակության ֆինանսավորման միջոցով;
3.    Ներդրումներ մասնաճյուղերի համակարգերում` մաքրման և քլորինացման քայքայված սարքավորումների փոխարինման, ճնշումային լոգերների, խողովակների և ամրանների գնման ու տեղադրման, և ցանցի վերականգնման նախագծային և շինարարական աշխատանքների ֆինանսավորման միջոցով:
Հայաստանը միացել է Համաշխարհային բանկին 1992թ. իսկ Միջազգային զարգացման ընկերակցության` 1993թ: Պարտավորությունների ընդհանուր գումարը 49 ծրագրերով առ այսօր կազմում է մոտ 1,076 միլիարդ ԱՄՆ դոլար:
Վարկը տրամադրվել է «կոշտացված» պայմաններով. մարման ժամկետը կազմում է 20 տարի` արտոնյալ 10 տարին ներառյալ, և 0,75% տարեկան տոկոսադրույքով: Սկսած 2006թ. հուլիսի 1-ից Հայաստանը գտնվում է ՄԶԸ-ից դուրս գալու գործընթացում:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69