
ԶԵԼԻԿ. «ՃԳՆԱԺԱՄԸ ԴԵՌ ՉԻ ՆԱՀԱՆՋԵԼ»
Համաշխարհային բանկի նախկին նախագահ Ռոբերտ Զելիկը վստահ է, որ Եվրամիությանն ու ԱՄՆ-ին դեռևս չի հաջողվել ամբողջությամբ հաղթահարել ճգնաժամը: Գերմանական լրատվամիջոցներից մեկի տված իր հարցազրույցում նա նշել է, որ ընթացիկ տարին ևս Եվրամիության անդամ երկրների և ԱՄՆ-ի համար կլինի բավականին բարդ տարի:
Միևնույն ժամանակ, Զելիկը դրական է գնահատել Եվրոգոտում իրականացվող տնտեսական բարեփոխումների ընթացքը՝ նշելով, որ դրանք տանում են տարածաշրջանում տնտեսական կայունության հաստատմանը: