ՎԵՆԵՍՈՒԵԼԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ Է ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺՈՒՅԹԻ ԴԵՎԱԼՎԱՑԻԱ
Վենեսուելան իրականացրել է ազգային արժույթի՝ բոլիվարի դևալվացիա: Սպասվում է, որ փետրվարի 13-ին երկրի ազգային արժույթի և ԱՄՆ դոլարի հարաբերակցությունը կհասնի 6.3:1-ի: Մինչ դևալվացիան այս հարաբերակցությունը կազմում էր 4.3:1:
Նշենք, որ Վենեսուելայում ազգային արժույթի փոխարժեքը որոշում է երկրի կառավարությունը:
Վելուծաբանները Վենեսուելայի այս քայլը համարում են կանխատեսելի և նշում, որ դևալվացիայի արդյունքում բյուջեի եկամուտները հումքի արտահանումից կաճեն:
Վերջին անգամ համանման քայլ Վենեսուելան իրականացրել էր 2010 թվականին: