Կրիպտո

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Երկրորդ եռամսյակում կրիպտոնախագծերին հասցված վնասն աճել է մինչև 572 միլիոն դոլար
01/07/2024 22:17
Կիսվել

Երկրորդ եռամսյակում կրիպտոնախագծերին հասցված վնասն աճել է մինչև 572 միլիոն դոլար

Ապրիլ-հունիս ժամանակահատվածում հաքերային հարձակումների և խարդախության 72 միջադեպի արդյունքում կրիպտոարդյունաբերությունը կորցրել է 572․7 միլիոն դոլար: Այս մասին ասվում է Immunefi-ի զեկույցում:

Ցուցանիշն աճել է 70․3%-ով ՝ առաջին եռամսյակի 336 մլն դոլարի համեմատ և 112%-ով ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ (265․5 մլն դոլար):

«Այս եռամսյակում երևում է, թե հաքերներն ինչպես կարող են լինել ամենակործանարարը կրիպտոարդյունաբերության համար. մեկ հաքերային հարձակումը միլիոնավոր վնասներ է պատճառում: Կորուստները հիմնականում աճել են CeFi ենթակառուցվածքի հաքերների պատճառով՝ գերազանցելով DeFi-ին, չնայած ոլորտում քիչ են միջադեպերը: Վճռորոշ նշանակություն ունեն ողջ էկոհամակարգի պաշտպանության հուսալի միջոցները», – ասել է Immunefi-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Միտչել Ամադորը:

Վերջին եռամսյակի ընթացքում ամենամեծ հաքերային հարձակումը եղել է ճապոնական կենտրոնացված բորսայի (CEX) DM Bitcoin-ի վրա, որի արդյունքում հաքերները դուրս են բերել մոտ 305 մլն դոլար։

Դրան հաջորդում են թուրքական SEX BtcTurk-ի միջադեպը (55 մլն դոլար)՝ հարձակումը ներդրումային Hedge հարթակի վրա (44․6 մլն դոլար) և բրիտանական կրիպտո փոխանակման Lykke-ի կոտրումը (23․6 մլն դոլար):

Այսպիսով, երկու խոշորագույն միջադեպերը կազմում են երկրորդ եռամսյակի ընդհանուր կորուստների 62․8%-ը։

Fastex

Հաքերային հարձակումների թիվը զգալիորեն գերազանցում է խարդախություններին։ Եռամսյակի ընթացքում գրանցվել է հաքերային 53 միջադեպ՝ 564 միլիոն դոլարի վնասով և 19 խարդախության դեպք՝ 8․4 միլիոն դոլարի վնասով:

CeFi-ի և DeFi-ի կորուստների հարաբերակցությունը համապատասխանաբար կազմում է 70%-ը՝ 30%-ի, 401 մլն դոլարը՝ 171 մլն դոլարի դիմաց։

Ամենաշատ հարձակման ենթարկված ցանցը եղել է Ethereum-ը (34 միջադեպ): Երկրորդ տեղում BNB Chain-ն է (18 միջադեպ): Այս եռամսյակի բոլոր միջադեպերի 71%-ը տեղի է ունեցել այս երկու բլոկչեյններում։

Վերլուծաբանները նաև արձանագրել են հաքերների կողմից 26․7 միլիոն դոլար ընդհանուր գումարը վերադարձնելու չորս դեպք:

Նախկինում Mailsuite-ի հետազոտողները պարզել էին, որ ԱՄՆ կրիպտոապրանքանիշերի շարքում խաբեբաներն ամենից հաճախ ընտրում են Coinbase-ը: 2020 թվականի հունվարից մինչև 2024 թվականի մարտը բորսայի ապրանքային նշանն օգտագործվել է 416 խարդախ սխեմաների և ֆիշինգի ժամանակ:

Հիշեցնենք, որ հունիսին MakerDAO-ի պատվիրակից տարբեր կրիպտոարժույթներով գողացել էին 11․1 մլն դոլար:

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Fastex Էկոհամակարգի աջակցությամբ:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2