Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 419.50+0.00
OIL:  BRENT - 103.37-0.55 WTI - 100.30-0.88
COMEX:  GOLD - 4385.90+0.59 SILVER - 66.94+2.25
COMEX:  PLATINUM - 1806.40+0.39
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 156.85-0.12 EUR/GBP - 1.1483+0.02
FOREX:  EUR/USD - 1.1483+0.02 GBP/USD - 1.3393+0.22
STOCKS RUS:  RTSI - 852.33+1.67
STOCKS US: DOW JONES - 51682.64-0.18 NASDAQ - 26522.55+0.39
STOCKS US: S&P 500 - 7650.50+0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+1.38 TOPIX - 4091.14-0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 24750.78+0.60 SSEC - 3911.87+0.94
STOCKS EUR:  FTSE100 - 10659.13-1.45 CAC40 - 8065.02-1.49
STOCKS EUR:  DAX - 25304.06-1.60
18/09/2026  CBA:  USD - 363.44-0.06 GBP - 485.52-1.02
18/09/2026  CBA:  EURO - 417.05-0.18
18/09/2026  CBA:  GOLD - 51041+458 SILVER - 749.29-7.37
AIPRG-Ն ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ «ՀԱՅԱՍՏԱՆ. ԿԱՅՈՒՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻ ԱՆՑՄԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ» ԹԵՄԱՅՈՎ ԳԻՏԱԺՈՂՈՎԻՆ
19/02/2013 11:46
Կիսվել

AIPRG-Ն ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ «ՀԱՅԱՍՏԱՆ. ԿԱՅՈՒՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻ ԱՆՑՄԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ» ԹԵՄԱՅՈՎ ԳԻՏԱԺՈՂՈՎԻՆ

Հայկական միջազգային տնտեսական հետազոտությունների խումբը (AIPRG) հրավիրում է մասնակցելու «Հայաստան. կայուն տնտեսական աճի անցման մարտահրավերներ» թեմայով տարեկան գիտաժողովին, որը տեղի կունենա 2013 թվականի հունիսի 1-2-ը, ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում, Համաշխարհային բանկի կենտրոնակայանում: 

Գիտաժողովին ներկայացվելիք աշխատանքները կարող են ընդգրկել հետևյալ ենթաոլորտները.

– Տնտեսական աճի խթանումը և պետական քաղաքականության ազդեցությունը,

– Պետական ֆինանսներ՝ ներառյալ հարկային քաղաքականություն և հարկաբյուջետային կայունություն (fiscal sustainability),

– Ընդգրկուն աճ` աշխատատեղերի ստեղծում, մրցունակության բարձրացում, մարդկային ներուժի զարգացում (կրթություն, առողջապահություն) և սոցիալական ապահովություն,

– Ֆինանսական շուկաների զարգացում, խնայողությունների կուտակման նոր գործիքներ և ինստիտուտներ,

– Այլ աշխատանքներ, որոնք ընդհանուր գծերով կամ անուղղակիորեն են առնչվում  գիտաժողովի գլխավոր խորագրին:

Լավագույն աշխատանքների հեղինակները կհրավիրվեն գիտաժողովին` դրանք անձամբ կամ վիդեոկոնֆերանսի միջոցով ներկայացնելու համար: Լավագույն աշխատանքները կտպագրվեն Armenian Journal of Public Policy պարբերականում:

Գիտաժողովին մասնակցելու ցանկություն ունեցող հեղինակները կարող են ուղարկել իրենց աշխատանքների համառոտ բնութագրերը (abstract) [email protected] հասցեով մինչև 2013թ-ի մարտի 22-ը: Ընտրված աշխատանքների հեղինակները կտեղեկացվեն Ընտրող հանձնաժողովի կողմից մինչև 2013թ.-ի ապրիլի 2-ը: Աշխատանքների վերջնական տարբերակները պետք է ուղարկվեն մինչև 2013թ-ի մայիսի 1-ը:

Հաշվի առնելով համառոտ բնութագրի բովանդակությունն ու ընտրված թեմայի արդիականությունը` որոշ դեպքերում հեղինակներին կթույլատրվի գիտաժողովին ներկայացնել աշխատանքի պրիզենտացիան` պայմանով, որ հեղինակը պարտավորվի ներկայացնել ամբողջական աշխատանքը՝ Armenian Journal of Public Policy պարբերականում տպագրվելու ընտրության դեպքում:

Ընտրող հանձնաժողովի անդամներն են՝

– Դավիթ Ջուլֆայան, Միդլբուրի քոլեջ,

– Ներկայացուցիչ Արժույթի միջազգային հիմնադրամից,

– Ռաշմի Շանկար, Համաշխարհային բանկ,

– Բրայան Ռոբերտս, Econometrica, Inc կազմակերպություն, Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարան,

– Ներսես Երիցյան, ՀՀ կենտրոնական բանկի փոխնախագահ,

– Հեղինե Մանասյան, Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ Հայաստանի տնօրեն:

18/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.06
Եվրո (EUR)
417.05
-0.18
Ռուբլի (RUR)
4.3123
+0.0049
Լարի (GEL)
139.53
-0.01
51041
+458
Արծաթ
749.29
-7.37