Տնտեսական

USD BUY - 366.50+0.00 USD SELL - 369.00+0.00
EUR BUY - 422.00-1.00 EUR SELL - 427.00-4.00
OIL:  BRENT - 78.16-0.50 WTI - 75.33-0.21
COMEX:  GOLD - 4309.20-0.69 SILVER - 70.70+1.14
COMEX:  PLATINUM - 1761.60-2.09
LME:  ALUMINIUM - 3592.00-2.03 COPPER - 13519.50-0.85
LME:  NICKEL - 18581.00-2.52 TIN - 52935.00-4.48
LME:  LEAD - 2005.00-0.55 ZINC - 3530.00-0.28
FOREX:  USD/JPY - 160.57+0.17 EUR/GBP - 1.1519-0.78
FOREX:  EUR/USD - 1.1519-0.78 GBP/USD - 1.3314-0.81
STOCKS RUS:  RTSI - 1076.11-1.05
STOCKS US: DOW JONES - 51492.55-0.98 NASDAQ - 26021.66-1.34
STOCKS US: S&P 500 - 7420.10-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 69902.25+0.72 TOPIX - 4013.23+0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 24312.16-0.74 SSEC - 4108.08+0.40
STOCKS EUR:  FTSE100 - 10508.61+0.14 CAC40 - 8430.79-0.20
STOCKS EUR:  DAX - 24934.67+0.10
17/06/2026  CBA:  USD - 368.06-0.15 GBP - 493.64-0.76
17/06/2026  CBA:  EURO - 426.84-0.65
17/06/2026  CBA:  GOLD - 51307-251 SILVER - 832.78-4.06
Հազվագյուտ մետաղների համաշխարհային պաշարների 72%-ը բաժին է ընկնում BRICS-ին
16/07/2024 18:35
Կիսվել

Հազվագյուտ մետաղների համաշխարհային պաշարների 72%-ը բաժին է ընկնում BRICS-ին

BRICS-ը նոր անդամների ներգրավմամբ տիրապետում է հազվագյուտ մետաղների համաշխարհային պաշարների 72%-ին: Այս մասին հայտարարել է ՌԴ Ընդերքի օգտագործման դաշնային գործակալության ղեկավար Եվգենի Պետրովը: Նրա խոսքով՝ ասոցիացիայի երկրները կարող են միմյանց լրացնել նման մետաղների արդյունահանման և արտադրության հարցում։

Ռուսական գերատեսչության ղեկավարը նշել է, որ համաշխարհային տնտեսության կայուն զարգացման հիմնական ռիսկերը հանածո վառելիքի սպառման և հանքահումքային պաշարների և տեխնոլոգիաների անհավասարակշռության մեջ են, որոնք անհրաժեշտ են էներգաանցման հաջող իրականացման համար: Ընդ որում, նրա խոսքով, BRICS երկրների հանքահումքային համալիրները լրացնում են միմյանց և՛ կրիտիկական օգտակար հանածոների արդյունահանման, և՛ արտադրության առումով։

Այսպիսով, նրա խոսքով, ՀԱՀ-ը և Բրազիլիան զգալիորեն ընդլայնել են հանքային ապրանքների արտահանումը BRICS-ի ներսում համագործակցության հաշվին, իսկ Չինաստանը դարձել է կրիտիկական օգտակար հանածոների և հազվագյուտ հողերի ամենախոշոր գնորդը և ապահովել միավորման այլ երկրներից մատակարարումների շարունակականությունը:

«Պարզ վերլուծությունը ցույց է տալիս, որ BRICS-ին նոր անդամակցություններն ապահովում են հազվագյուտ մետաղների համաշխարհային պաշարների 72%-ը»,-ասել է ռուս պաշտոնյան:

ՌԴ Ընդերքի օգտագործման դաշնային գործակալության ղեկավարն ընդգծել է, որ մոտ ապագայում BRICS երկրները պետք է որոշեն միջպետական համագործակցության ուղղությունները, որոնցում շահագրգռված կլինեն բոլոր մասնակիցները:

«Ընդ որում՝ հարկ է նշել, որ ներգրավվածության աստիճանը որոշվելու է յուրաքանչյուր երկրի ազգային առաջնահերթություններով»:

2006 թվականին հիմնադրվելուց ի վեր՝ BRICS խումբը անցել է ընդլայնման երկու փուլ։ 2011 թվականին ՀԱՀ-ը միացավ նախնական կազմին, որը ներառում էր Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը և Չինաստանը: 2023 թվականի օգոստոսին միանգամից վեց նոր մասնակից հրավիրվեց ասոցիացիա, այդ թվում ՝ Արգենտինան, սակայն դեկտեմբերի վերջին նա հրաժարվել է անդամակցությունից։ Միավորման հինգ նոր անդամները՝ Եգիպտոսը, Իրանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան և Եթովպիան, BRICS-ում լիարժեք աշխատանք են սկսել ընթացիկ տարվա հունվարի 1-ից:

17/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.06
-0.15
Եվրո (EUR)
426.84
-0.65
Ռուբլի (RUR)
5.0357
-0.0438
Լարի (GEL)
138.76
+0.16
51307
-251
Արծաթ
832.78
-4.06