ԻՍՊԱՆԻԱՅԻ ԲՅՈՒՋԵԻ ՊԱԿԱՍՈՒՐԴԸ ԿԱԶՄԵԼ Է ՀՆԱ-Ի 10,2%-Ը
2012 թվականի արդյունքներով Իսպանիայի բյուջեի պակասուրդը, որն իր մեջ ներառում է նաև պետական ծախսերն՝ ուղղված երկրի բանկային համակարգի վերակազմավորմանը, կազմել է երկրի ՀՆԱ-ի 10,2%-ը: Առանց բանկային համակարգի վերակազմավորման ծախսերի՝ երկրի բյուջեի պակասուրդը կազմել է ՀՆԱ-ի 7%-ը: Այս մասին նշվում է Եվրահանձնաժողովի կողմից հրապարակված տվյալներում:
Կանխատեսվում է, որ 2013 թվականին Իսպանիայի բյուջեի պակասուրդը կնվազի մինչև ՀՆԱ-ի 6,7%:
Հիշեցնենք, որ 2012 թվականի դեկտեմբեր ամսին Եվրոպական կայունության հիմնադրամը բանկային համակարգի վերակազմավորման համար Իսպանիային տրամադրել էր 39,5 մլրդ եվրոյի ֆինանսական օգնություն: