
ԼԻՏՎԱՆ ԿԱՆՑՆԻ ԵՎՐՈՅԻ
Լիտվայի կառավարությունը հաստատել է երկրում եվրոյի ներդրման ծրագիրը, որը նախատեսում է հատուկ հանձնաժողովի և աշխատանքային խմբի ստեղծում, որոնք և մի քանի փուլով կիրականացնեն եվրոյի ներդրման ռազմավարությունը:
Նշենք, որ եվրոպական միասնական արժույթի ներդրման համար Լիտվան պարտավոր է ապահովել մի շարք նախապայմաններ, որոնցից է, մասնավորապես, պետական պարտքի և ՀՆԱ-ի հարաբերակցության ապահովումը 3%-ից ցածր մակարդակում, ինչպես նաև պետական պարտքի և ՀՆԱ-ի հարաբերակցության ապահովումը 60%-ից ցածր մակարդակում:
Նախապայմանների ապահովման դեպքում Լիտվայում եվրոն կներդրվի 2015 թվականին: