ՀՀ ԿԲ. ՇԱԲԱԹԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՏՎՅԱԼՆԵՐ
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ փետրվարի 25-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում հայաստանյան արտարժույթի շուկայում իրականացվել են հետևյալ գործարքները.
USD. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 119,952,133 ԱՄՆ դոլար՝ 408.28 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 124,801,239 ԱՄՆ դոլար՝ 409.39 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 12,700,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք՝ 409.81 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում իրականացվել 2,150,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք՝ 409.43 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
EUR. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 7,372,606 EUR՝ 535.24 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 17,652,038 EUR՝ 538.02 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
RUB. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 613,362,700 ՌԴ ռուբլի՝ 13.31 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 112,739,420 ՌԴ ռուբլի՝ 13.48 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: