Ֆրանսիայի վարչապետը կարծում է, որ Օլիմպիական խաղերը դրական ազդեցություն կունենան տնտեսության վրա
Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերը դրական ազդեցություն կունենա տնտեսության, այդ թվում՝ զբոսաշրջության զարգացման վրա: Այս կարծիքին է Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը:
«Կարող ենք ասել, որ այս խաղերը շատ դրական ազդեցություն կունենան երկրի վրա բոլոր առումներով, հատկապես տնտեսական զարգացման և զբոսաշրջության գրավչության բարձրացման առումով», – ասել է Աթալը BFMTV-ի եթերում:
Նա ընդգծել է, որ խաղերի ազդեցության գնահատման հետ կապված բոլոր կանխատեսումները «ցույց են տալիս Օլիմպիական խաղերի դրական ազդեցությունը»:
Փարիզի Օլիմպիական խաղերը կավարտվեն օգոստոսի 11-ին: Ավելի վաղ Ouest-France թերթը հայտնել էր, որ Օլիմպիական խաղերի բյուջեն կազմել է մոտ 11 միլիարդ եվրո: