ԻՍՊԱՆԻԱՅՈՒՄ ԳՈՐԾԱԶՈՒՐԿ Է ԱՎԵԼԻ ՔԱՆ 5 ՄԼՆ ՄԱՐԴ
Գործազրկությունը Իսպանիայում սահանել է նոր ռեկորդ: Իսպանիայի զբաղվածության պետական ծառայությունում պաշտոնապես գրանցված գործազուրկների ընդհանուր թիվը հասել է 5,04 մլն-ի: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ միայն փետրվարին զբաղվածության պետական ծառայություն է դիմել և գրանցվել շուրջ 60 հազար գործազուրկ:
Հատկանշական է, որ Իսպանիայում զգալի աճել է աշխատանք փնտրող այն մարդկանց թիվը, ովքեր չունեն աշխատանքային փորձ:
Նշենք նաև, որ Իսպանիայի գյուղատնտեսության ոլորտում գործազուրկների թիվն աճել է 3,93%-ով, ծառայությունների ոլորտում՝ 1,28%-ով, իսկ արդյունաբերության և շինարարության ոլորոտներում՝ համապատասխանաբար 0,29%-ով և 0,28%-ով:
2012 թվականին Իսպանիայում ավելի քան 328 հազար մարդ կորցրել էր իր աշխատանքը: