Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 394.50+1.50 EUR SELL - 397.00+0.00
OIL:  BRENT - 92.59-0.25 WTI - 83.41-0.06
COMEX:  GOLD - 3512.30-1.00 SILVER - 41.04-1.75
COMEX:  PLATINUM - 1289.60-0.85
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 158.51-0.38 EUR/GBP - 1.0965-0.09
FOREX:  EUR/USD - 1.0965-0.09 GBP/USD - 1.3081-0.14
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 56436.65-5.06 TOPIX - 3674.22-3.88
STOCKS CHINA:  HANG SENG - 22410.80-1.89 SSEC - 3533.79-1.23
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
20/11/2026  CBA:  USD - 360.53-0.41 GBP - 472.37-2.95
20/11/2026  CBA:  EURO - 395.18-2.07
20/11/2026  CBA:  GOLD - 42998-627 SILVER - 521.84-8.72
Ներկայացվել է աշխարհում առաջին ստանդարտ կալիում-իոնային մարտկոցը
09/08/2024 15:43
Կիսվել

Ներկայացվել է աշխարհում առաջին ստանդարտ կալիում-իոնային մարտկոցը

Group 1 ընկերությունը թողարկել է աշխարհում առաջին կալիում-իոնային մարտկոցը, որը պատրաստված է լայն տարածում ունեցող գլանաձև 18650 ֆորմատով (18 x65 չափսի գլանաձև բջիջներ): Նորույթը ներկայացվել է Beyond Lithium-ի 14-րդ ամենամյա համաժողովի շրջանակներում, և դա կարող է կարևոր քայլ լինել սովորական լիթիում-իոնային մարտկոցների կայուն և ծախսարդյունավետ այլընտրանքների ստեղծման ուղղությամբ:

18650 ֆորմատի կալիում-իոնային մարտկոցները պատկանում են վերալիցքավորվող մարտկոցների դասին։ Նրանք օգտագործում են կալիումի իոններ որպես լիցքակիրներ, մինչդեռ լիթիում-իոնային տարբերակներում այս դերը կատարում են լիթիումի իոնները: Բացի դրանից, ներկայացված ապրանքը պատրաստված է նույն ձևով, ինչպես լայնորեն տարածված լիթիումի մարտկոցները՝ 18 մմ տրամագծով և 65 մմ երկարությամբ:

Ընկերությունում նշել են, որ նորարարական կալիում-իոնային մարտկոցը տարիների հետազոտությունների և մշակումների արդյունք է: Առանձնահատուկ ուշադրության է արժանի ներկայացված տպավորիչ էլեկտրամատակարարումը: Մի շարք փորձարկումների արդյունքում պարզվել է, որ այն ոչ միայն արդարացրել է, այլև գերազանցել է հետազոտողների սպասելիքները:

IDram

Մարտկոցը ցույց է տվել ակնառու ամրություն, ինչը խոսում է լիցքավորման/լիցքաթափման բազմաթիվ ցիկլերին դիմակայելու ունակության մասին՝ մինչև հզորության զգալի նվազում: Այս հատկությունը չափազանց կարևոր է տարբեր ոլորտների համար, ներառյալ էլեկտրական մեքենաները, որտեղ մարտկոցի երկարակեցությունը կարևոր նշանակություն ունի: Բացի այդ, կալիում-իոնային մարտկոցը ցույց տվեց էներգիայի բարձր ինտենսիվություն:

Կալիում-իոնային մարտկոցն աշխատում է 3․7 Վ կայուն լարման դեպքում, ինչը նշանակում է, որ այն կարող է օգտագործվել ժամանակակից էլեկտրոնային սարքերում: Այն նաև ցույց է տալիս ձգողական էներգիայի խտության հասնելու միտում 160-180 Վտ/ժ/կգ մակարդակում, ինչը նման է լիթիում-երկաթ-ֆոսֆատային մարտկոցներին: Պահպանման բարձր խտությունը ցույց է տալիս, որ մարտկոցը իր զանգվածի համեմատ կարող է զգալի քանակությամբ էներգիա կուտակել:

Հետաքրքիր է, որ 18650 ֆորմատի կալիում-իոնային մարտկոց ստեղծելու որոշումը ռազմավարական է։ Քանի որ 18650 մարտկոցները լայն տարածում ունեն, կալիում-իոնային տարբերակը համատեղելի կլինի մեծ թվով ժամանակակից սարքերի հետ: Group1-ում վստահ են, որ կալիում-իոնային մարտկոցը կարող է արժանի փոխարինող լինել լիթիում-իոնային և նատրիում-իոնային մարտկոցների համար:

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

20/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.53
-0.41
Եվրո (EUR)
395.18
-2.07
Ռուբլի (RUR)
4.4026
-0.0128
Լարի (GEL)
139.04
-0.13
42998
-627
Արծաթ
521.84
-8.72