Բիզնես

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 367.00+1.00
EUR BUY - 413.50-0.50 EUR SELL - 419.00+0.00
OIL:  BRENT - 92.20+4.22 WTI - 85.34+3.04
COMEX:  GOLD - 4097.10+2.44 SILVER - 58.84+4.42
COMEX:  PLATINUM - 1673.70+3.47
LME:  ALUMINIUM - 3150.50-0.60 COPPER - 13525.50-0.11
LME:  NICKEL - 16961.00+1.16 TIN - 53230.00+1.20
LME:  LEAD - 1883.00+0.78 ZINC - 3525.50-1.14
FOREX:  USD/JPY - 163.11+0.40 EUR/GBP - 1.1404-0.05
FOREX:  EUR/USD - 1.1404-0.05 GBP/USD - 1.3383-0.38
STOCKS RUS:  RTSI - 833.64+3.59
STOCKS US: DOW JONES - 52224.64+0.74 NASDAQ - 25837.21+1.29
STOCKS US: S&P 500 - 7509.20+0.89
STOCKS JAPAN:  NIKKEI - 66115.60-0.18 TOPIX - 4033.13+0.45
STOCKS CHINA:  HANG SENG - 24892.66-0.95 SSEC - 3867.03+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10585.91+0.58 CAC40 - 8363.14+0.28
STOCKS EUR:  DAX - 25011.35+0.66
22/07/2026  CBA:  USD - 366.89+0.21 GBP - 490.57-1.44
22/07/2026  CBA:  EURO - 418.36-0.39
22/07/2026  CBA:  GOLD - 47800+602 SILVER - 694.65+24.91
«ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՄՓՈՓԵԼ Է ՓԵՏՐՎԱՐ ԱՄՍՎԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
06/03/2013 14:34
Կիսվել

«ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՄՓՈՓԵԼ Է ՓԵՏՐՎԱՐ ԱՄՍՎԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունն ամփոփել է փետրվար ամսվա գործունեության արդյունքները՝ գրանցելով աշխատանքային պլանի 101,9% կատարողական:

Ըստ հրապարակված տվյալների՝ 2013 թվականի փետրվարին փոխադրվել է 214,2 հազար տոննա բեռ, ինչը 1,8%-ով գերազանցել է նախատեսվող ցուցանիշը: 2012 թվականի նույն ժամանակահատվածի հետ համեմատ աճը կազմել է 35,4%: Արտահանման հաղորդակցությունում տեղափոխվել է 34,23 հազար տոննա բեռ, ինչը 0,2%-ով գերազանցել է նախատեսված ցուցանիշը:

Միևնույն ժամանակ, ուղևորաշրջանառության պլանը փետրվարին կատարվել է 102,7%-ով, իսկ 2012 թվականի հետ համեմատ՝ 117,1%-ով:

Որոշ ցուցանիշների գծով (վագոնների պարապուրդի կրճատում, լոկոմոտիվների միջին օրեկան վազք և արտադրողականություն, վագոնների աշխատանքային պարկի կրճատում) արձանագրվել է դրական դինամիկա, սակայն, ըստ ընկերության ղեկավարության, դեռ պետք է կատարելագործել աշխատանքը երկաթուղային բեռնափոխադրումների, էլեկտրաէներգիայի և վառելիքի ծախերի կրճատման ուղղություններով:

Նշենք նաև, որ փետվարին երկաթուղայինների միջին ամսական աշխատավարձը կազմել է 187,6 հազար դրամ, ինչը 18,9%-ով գերազանցել է անցյալ տարվա ցուցանիշը:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

22/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.89
+0.21
Եվրո (EUR)
418.36
-0.39
Ռուբլի (RUR)
4.6857
+0.0289
Լարի (GEL)
139.59
+0.09
47800
+602
Արծաթ
694.65
+24.91