2024թ.-ի հունվար-հունիսին ՀՀ բանկային համակարգում մուտքերը կազմել են 5․721 տրիլիոն
ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2024թ.-ի հունվար-հունիս ամիսների ՀՀ բանկային համակարգում դրամարկղային շրջանառության տվյալները։
Մուտքերը վերոնշյալ ժամանակահատվածում կազմել են 5․721 տրիլիոն, ինչը 2023թ.-ի համադրելի ցուցանիշից ավել է 1․2%-ով։ Ելքերը 2023թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ աճել են 1․3%-ով և կազմել 5․737 տրիլիոն։
Ելքերը գերազանցել են մուտքերը 16․93 մլրդ-ով կամ 0.3%-ով։