Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԵՆ ԵՐԵՎԱՆԻ ԿԱՆԱՉԱՊԱՏՄԱՆ 2013Թ.-Ի ԾՐԱԳՐԵՐԸ
07/03/2013 11:41
Կիսվել

ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԵՆ ԵՐԵՎԱՆԻ ԿԱՆԱՉԱՊԱՏՄԱՆ 2013Թ.-Ի ԾՐԱԳՐԵՐԸ

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է 2012թ. ընթացքում  կանաչապատման ոլորտում մայրաքաղաքի ձեռքբերումներն ու 2013 թվականին նախատեսված ծրագրերը:

Կանաչապատման 2013 թվականի ծրագրերով նախատեսված աշխատանքների շարքում բնապահպանության վարչության պետը կարևորել է ոռոգման ցանցի ընդլայնումը: Ըստ այդմ, այս տարի միայն գարնանը վարչական բոլոր շրջաններում կանցկացվի  20.7 կմ ոռոգման նոր ցանց:

Մայրաքաղաքում ծառատունկեր կազմակերպելու ուղղությամբ նշվել է, որ նախորդ տարի Երևանում տնկված 40 հազար ծառերին գարնանը կավելանա ևս շուրջ 50 հազար մշտադալար ծառ ու թուփ: Բնապահպանության վարչության պետը նշել է, որ այն կազմակերպություններն ու անհատները, որոնք ցանկություն կհայտնեն ծառատունկ իրականացնելու, կարող են դիմել քաղաքապետարան կամ վարչական շրջանի կանաչապատման ձեռնարկություն և անվճար ստանալ համապատասխան քանակի տնկիներ:

Ավետ Մարտիրոսյանը նաև ընդգծել է, որ քաղաքապետարանն ամենօրյա աշխատանք է տանում մայրաքաղաքում ապօրինի ծառահատումները բացառելու ուղղությամբ:  Հիշեցնենք, որ «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների համաձայն՝ համայնքային իշխանություններին է պատվիրակվել կանաչ տարածքները վնասելու կամ ոչնչացնելու դեպքում վարչական տույժեր կիրառելու գործառույթը:

Անդրադառնալով մայրաքաղաքի ծաղկապատման աշխատանքներին` Ավետ Մարտիրոսյանը նշել է, որ, եթե 2012թ.-ին 6.5 հեկտարում տնկվել է ավելի քան 1 մլն 800 հազար ծաղկասածիլ, ապա այս տարի ծաղկային տարածքները կընդգրկեն շուրջ 7 հեկտար տարածք, որը կզարդարվի 2.5 միլիոն ծաղիկներով:

Նախորդ տարի մայրաքաղաքում սկիզբ դրված ձևավոր ծաղկապատման մշակույթը, դիզայներական հարուստ ու հետաքրքիր լուծումներով,  կշարունակվի նաև այս տարի: Եվս 30 հեկտարով կավելանա սիզամարգերի մակերեսը: Կանաչ տարածքներն ընդլայնելու և բուսահողը թարմացնելու նպատակով՝ ՀՀ տարբեր մարզերից կներկրվի 16 հազար խորանարդ մետր բուսահող, 5 հազար խորանարդ մետր կարմիր ավազ:

«Այսօր վարչության կողմից մշակվում են քառամյա ծրագրեր: Եթե այժմ մեկ բնակչին ընկնող կանաչ տարածքների թիվը հասնում է 8 քմ-ի, ապա 3-4 տարի անց մենք նախատեսում ենք այդ ցուցանիշը հասցնել 12 քմ-ի: Սա մեծ առաջընթաց է և լուրջ ցուցանիշ, ինչը հավասար է խորհրդային վերջին տարիների ցուցանիշին»,- նշել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետը:

Նշենք, որ Մարքեթինգի հայկական ասոցիացիայի և Gallup International Association կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության կողմից հրապարակված «Երևանցիները Երևանի մասին» հետազոտությունների արդյունքներով՝ Երևանի քաղաքապետարանի իրականացրած դրական փոփոխությունների շարքում առաջին հորիզոնականում կանաչապատ տարածքների ավելացումն է:

2013թ.-ի փետրվարի 21-ից 23-ը Կիևում կայացած նախկին Խորհրդային Միության երկրների «Կանաչ քաղաքների» համաժողովի ընթացքում կանաչապատման ծավալներով և ծաղկային ձևավորումներով Երևանը զբաղեցրել է 3-րդ պատվավոր հորիզոնականը:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52