Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 421.00+1.00 EUR SELL - 425.00+1.00
OIL:  BRENT - 96.00+0.57 WTI - 92.03+1.11
COMEX:  GOLD - 4491.70+1.48 SILVER - 66.54+1.49
COMEX:  PLATINUM - 1809.80+1.49
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.25-1.01 EUR/GBP - 1.1625+0.28
FOREX:  EUR/USD - 1.1625+0.28 GBP/USD - 1.3526+0.26
STOCKS RUS:  RTSI - 802.99+1.49
STOCKS US: DOW JONES - 53686.11+1.18 NASDAQ - 26584.06+1.40
STOCKS US: S&P 500 - 7747.71+1.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 64214.48-0.17 TOPIX - 4102.04+0.50
STOCKS CHINA:  HANG SENG - 25213.31-0.39 SSEC - 3942.09+0.02
STOCKS EUR:  FTSE100 - 10831.52+0.70 CAC40 - 8286.40+0.07
STOCKS EUR:  DAX - 26003.32+0.63
03/09/2026  CBA:  USD - 364.19+0.05 GBP - 491.37+0.36
03/09/2026  CBA:  EURO - 422.53+1.15
03/09/2026  CBA:  GOLD - 51312+348 SILVER - 745.8-12.43
«Կասպերսկի»-ն հայտնաբերել է Android սարքերի նոր լրտես-տրոյացի
13/08/2024 11:18
Կիսվել

«Կասպերսկի»-ն հայտնաբերել է Android սարքերի նոր լրտես-տրոյացի

«Կասպերսկի» ընկերության մասնագետները հայտնաբերել են նոր լրտես-տրոյացի և դրան տվել  LianSpy անվանումը: Վնասաբեր ծրագիրն օգտագործվում է կիբեռլրտեսության արշավում, որն ուղղված է Ռուսաստանում Android-սարքերի կոնկրետ տերերին։ Ընկերության տվյալներով՝ այն տևում է արդեն մի քանի տարի և այսօր էլ արդիական կիբեռսպառնալիք է օգտատերերի համար։  Գրոհողներն ակտիվորեն թաքցնում են հետքերը, ինչի պատճառով վնասաբեր ծրագրի հայտնաբերումը դժվարացել է։

«LianSpy-ը քողարկվում է համակարգային հավելվածներով և ֆինանսական ծառայություններով: Վնասաբեր ծրագրի ֆունկցիոնալությունը ներառում է վարակված սարքի կոնտակտների ցանկի, ինչպես նաև զանգերի մատյանի տվյալների, տեղադրված հավելվածների ցանկի հավաքումն ու փոխանցումը գրոհողներին։ Տրոյացին ունակ է որոշակի հավելվածներ՝ առավելապես մեսենջերներ  բացելիս արտապատկերել սմարթֆոնի էկրանը։ Հարկ է նշել, որ գրոհողներին չի հետաքրքրում զոհերի ֆինանսական տեղեկատվությունը»,- մեկնաբանում է «Կասպերսկի» ընկերության կիբեռանվտանգության փորձագետ Դմիտրի Կալինինը։

IDram

Գործարկվելիս վնասաբերը «թաքցնում» է իր պատկերակը և աշխատում ֆոնային ռեժիմում, որպեսզի այն չհայտնաբերեն, ինչից հետո այն ակտիվորեն օգտագործում է գերօգտատիրոջ իրավունքները (root իրավունքներ). այդպիսով նա ստանում է սարքի լիարժեք վերահսկողություն և իր ակտիվությունը թաքցնելու հնարավորություն. Օրինակ՝ այն կարող է շրջանցել Android-ի ծանուցումները, որոնք հստակ ցույց են տալիս, որ հեռախոսը տվյալ պահին օգտագործում է տեսախցիկ կամ խոսափող. LianSpy-ն անջատում է կարգավիճակի տողի պատկերակը, որը հայտնվում է էկրանի արտապատկերման ժամանակ։

LianSpy-ն առանձնանում է մոբայլ լրտեսի համար անսովոր տեխնիկաներով: Օրինակ՝ այն օգտագործում է սիմետրիկ և ասիմետրիկ ծածկագրման համադրություն: Բացի այդ, վնասաբեր ծրագիրը չի օգտագործում որևէ գաղտնի ենթակառուցվածք՝ միայն բաց ծառայություններ։ Սա, մասնավորապես, դժվարացնում է արշավը գրոհողների որևէ խմբի վերագրելու գործընթացը։ Երրորդ առանձնահատկությունն այն է, որ տրոյացին ոչ ստանդարտ կերպով է օգտագործում root իրավունքները՝ արտոնությունների բարձրացման փաստը թաքցնելու համար: Սա հիմք է տալիս ենթադրելու, որ տրոյացին ակտիվանում է խոցելիությունները շահագործելուց հետո։

Այս և նմանատիպ այլ տրոյացիների զոհը չդառնալու համար «Կասպերսկի»-ում խորհուրդ են տալիս.

  • ներբեռնել հավելվածները միայն պաշտոնական աղբյուրներից՝ խանութներից և հավելվածներից ու մշակող ընկերությունների կայքերից,
  • կանոնավոր կերպով թարմացնել սմարթֆոնի օպերացիոն համակարգը և տեղադրված ծրագրերը,
  • օգտագործել հուսալի պաշտպանական լուծում, ներառյալ՝ սմարթֆոններում, օրինակ՝  Kaspersky для Android:

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

03/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.19
+0.05
Եվրո (EUR)
422.53
+1.15
Ռուբլի (RUR)
4.1972
+0.0016
Լարի (GEL)
139.2
+0.19
51312
+348
Արծաթ
745.8
-12.43