Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.50-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
Team Telecom Armenia-ն դարձել է Գիտության շաբաթվա գլխավոր գործընկերը
15/08/2024 16:53
Կիսվել

Team Telecom Armenia-ն դարձել է Գիտության շաբաթվա գլխավոր գործընկերը

Երիտասարդների շրջանում գիտության և տեխնոլոգիաների հանդեպ հետաքրքրությունը խթանելու համար Team Telecom Armenia-ն դարձել է համազգային գիտության շաբաթվա գլխավոր գործընկերը:

Գիտութան շաբաթը հասարակության տարբեր շերտերի համար նախատեսված բազմաձևաչափ միջոցառումների շարք է, որի նպատակն է հանրահռչակել գիտությունն ու տեխնոլոգիաները, բացատրել դրանց կարևոր դերը և նշանակությունը ժամանակակից աշխարհում, գիտությունը դարձնել գրավիչ երիտասարդների համար, ինչպես նաև խթանել քննադատական մտքի և գիտելիքահենք դիսկուրսի զարգացումը: Այն այս տարի տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը «Մոտեցնելով գիտությունը հասարակությանը» խորագրի ներքո։

«Գիտության շաբաթը բացառիկ հարթակ է ստեղծում գիտության և հասարակության միջև կապ հաստատելու համար, և որպես Հայաստանի առաջատար տեխնոլոգիական ընկերություններից մեկը, մենք մեծ ոգևորությամբ ենք միանում այս նախաձեռնությանը», – նշում է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը: «Մեր մասնակցությունը նպատակ ունի օգնել բացահայտելու գիտության և տեխնոլոգիաների անփոխարինելի դերը ժամանակակից աշխարհում: Հուսով ենք, որ այս միջոցառումը կոգեշնչի երիտասարդ սերնդին»։

Գիտության շաբաթվա շրջանակում անցկացվում են նաև  «ԳիտաCon» կոմիքսների, «Աստղային հորիզոն» գիտաֆանտաստիկ պատմվածքների և «Գիտության շաբաթը` իմ աչքերով» նկարչական մրցույթները, որոնց հաղթողներին Team Telecom Armenia-ն կպարգևատրի հատուկ մրցանակներով:  Նախատեսվում է մրցույթ կազմակերպել նաև այն դպրոցների միջև, որոնք իրենց մոտ կանցկացնեն միջոցառումներ Գիտության շաբաթվա ընթացքում։

Նախագծի կազմակերպիչն է «Գիտուժ» նախաձեռնությունը։

«Team Telecom Armenia-ն դարձավ Գիտության շաբաթ նախագծի գլխավոր գործընկերը, որովհետև հավանեց և հավատաց գաղափարին։ Այն գաղափարին, որ մենք պետք է ձգտենք զարգացնել մեր երկրի կարիքներից բխող ուժեղ գիտություն և ստեղծել մրցունակ տեխնոլոգիաներ։ Այս նպատակին հասնելու համար մեզ հարկավոր է հասարակություն, որը կարևորում է գիտությունն ու տեխնոլոգիաները։ Մեզ պետք են երիտասարդներ, որոնք չեն դադարում սովորել և երազել՝ ձգտելով դառնալ բարդ խնդիրներ լուծող մրցունակ գիտնականներ և ճարտարագետներ»,- նշում է Գիտուժի անդամ Տիգրան Շահվերդյանը։

Գիտության շաբաթվա կենտրոնական իրադարձությունը Գիտության փառատոնն է, որը տեղի կունենա Երևանի Ազատության հրապարակում՝ ընդգրկելով երեք թեմատիկ բաժիններ՝ «Գիտությունն ամենուրեք է», «Մասնագիտական կողմնորոշում» և «Գիտական ֆանտաստիկա»։ Կանցկացվեն նաև միջոցառումներ մանկապարտեզներում, դպրոցներում և բուհերում։

Տելեկոմ Արմենիա ԲԲԸ–ն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) հայկական ընկերություն է, որը առաջատար դիրք է զբաղեցնում երկրի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։ Հանդիսանալով Հայաստանում առաջին տելեկոմ ցանցի ժառանգորդը՝ ընկերությունը ունի ոլորտում ծառայությունների մատուցման ավելի քան 100 տարվա պատմություն։ Team-ը տրամադրում է բջջային և ֆիքսված ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ թե՛ անհատ, թե՛ կորպորատիվ բաժանորդներին։ Հայաստանի բոլոր բնակիչներին բարձրորակ հեռահաղորդակցության ծառայությունների մատուցումը Team Telecom Armenia-ի նպատակն է։ Դրան հասնելու համար ընկերությունն անընդհատ արդիականացնում ու վերազինում է բջջային և ֆիքսված ցանցերը, գործարկում նոր միջազգային կապուղիներ, որոնք նաև բարձրացնում են Հայաստանում ինտերնետի հուսալիության և անվտանգության մակարդակը։

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45