
ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ԵՆ ՃԱՆԱՉՎԵԼ «ՕՍՄՊ» ՍՊԸ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ
ՀՀ կենտրոնական բանկի Հասարակայնության հետ կապերի ծառայությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ ԿԲ խորհուրդը մարտի 5-ի թիվ 51Ա որոշմամբ ուժը կորցրած է ճանաչել «ՕՍՄՊ» ՍՊԸ դրամական փոխանցումների իրականացման և վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգի և քլիրինգի կազմակերպման՝ ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի 2008թ.-ի ապրիլի 22-ի թիվ 127Ա և 128Ա որոշումներով տրամադրված թիվ 5 և թիվ 9 լիցենզիաների գործողությունը՝ օրենսդրության խախտումների պատճառով: