Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 416.00-1.00 EUR SELL - 421.00-1.50
OIL:  BRENT - 107.04-0.68 WTI - 102.94-0.17
COMEX:  GOLD - 4310.00-1.57 SILVER - 63.51-1.17
COMEX:  PLATINUM - 1779.10-1.36
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 154.73+0.41 EUR/GBP - 1.1534-0.31
FOREX:  EUR/USD - 1.1534-0.31 GBP/USD - 1.3485-0.13
STOCKS RUS:  RTSI - 881.93+3.41
STOCKS US: DOW JONES - 52421.20-0.29 NASDAQ - 26186.41-0.56
STOCKS US: S&P 500 - 7619.98-0.48
STOCKS JAPAN:  NIKKEI - 63484.10-0.01 TOPIX - 4037.16-0.52
STOCKS CHINA:  HANG SENG - 24667.24-1.00 SSEC - 3864.28-0.54
STOCKS EUR:  FTSE100 - 10697.57+0.44 CAC40 - 8117.78-0.76
STOCKS EUR:  DAX - 25440.81-0.50
15/09/2026  CBA:  USD - 364.18+0.9 GBP - 490.73+0.77
15/09/2026  CBA:  EURO - 420.08+0.85
15/09/2026  CBA:  GOLD - 49962-1268 SILVER - 735.42-10.21
Բանգլադեշում չեն հանդուրժի հագուստի մատակարարման համաշխարհային ցանցը խաթարելու փորձերը
19/08/2024 15:30
Կիսվել

Բանգլադեշում չեն հանդուրժի հագուստի մատակարարման համաշխարհային ցանցը խաթարելու փորձերը

Բանգլադեշի ժամանակավոր կառավարությունը չի հանդուրժի պատրաստի հագուստի մատակարարման համաշխարհային ցանցը խաթարելու փորձերը: Այս մասին Դաքայում դիվանագիտական ​​կորպուսի հետ հանդիպմանը հայտարարել է անցումային կաբինետի ղեկավար Մուհամմադ Յունուսը:

«Մենք կոչ ենք անում մեր առևտրային և ներդրումային գործընկերներին պահպանել վստահությունը Բանգլադեշի նկատմամբ տնտեսական բարգավաճման համար: Մեր կողմից մենք չենք հանդուրժի հագուստի մատակարարման համաշխարհային շղթան խաթարելու որևէ փորձ, որտեղ մենք առանցքային դեր ենք խաղում», – ասել է նա:

Յունուսը վստահեցրել է, որ գլոբալ տնտեսական բարեփոխումները կիրականացվեն Բանգլադեշում «մակրոտնտեսական կայունությունը և կայուն աճը վերականգնելու համար՝ առաջնահերթություն տալով լավ կառավարմանը և կոռուպցիայի դեմ պայքարին»:

«Մեր կառավարությունը հավատարիմ կմնա բոլոր միջազգային, տարածաշրջանային և երկկողմ պայմանագրերին, որոնց կողմ է հանդիսանում Բանգլադեշը»:

Տեքստիլը Բանգլադեշի համար առանցքային արդյունաբերություն է, որը հագուստ արտահանող աշխարհում երկրորդն է Չինաստանից հետո: Երկրում կա 3.5 հազար կարի ֆաբրիկա, որտեղ աշխատում է ավելի քան 4 միլիոն մարդ: Գործարանները հագուստ են կարում այնպիսի ապրանքանիշերի համար, ինչպիսիք են Adidas-ը, Gap-ը, H&M-ը, Hugo Boss-ը, Zara-ն և այլն:

15/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.18
+0.9
Եվրո (EUR)
420.08
+0.85
Ռուբլի (RUR)
4.3052
+0.0055
Լարի (GEL)
139.8
+0.43
49962
-1268
Արծաթ
735.42
-10.21