Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.00+0.00 EUR SELL - 408.00+1.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
BMW-ն դարձել է եվրոպական էլեկտրական մեքենաների շուկայի առաջատարը
23/08/2024 13:40
Կիսվել

BMW-ն դարձել է եվրոպական էլեկտրական մեքենաների շուկայի առաջատարը

Գերմանական BMW ավտոարտադրողը հուլիսին դարձել է էլեկտրական մեքենաների եվրոպական շուկայի առաջատարը՝ վաճառքներն ավելացնելով ավելի քան մեկ երրորդով և այս ցուցանիշով առաջին անգամ առաջ անցնելով ամերիկյան Tesla կորպորացիայից: Այս մասին հայտնում է բրիտանական JATO Dynamics ընկերությունը՝ մասնագիտացած ավտոշուկայի տվյալների վերլուծության մեջ:

Նրա տվյալներով՝ նախորդ ամիս եվրոպական 28 երկրներում BMW-ի էլեկտրական մեքենաների վաճառքն աճել է 35%-ով: Վաճառված մեքենաների թիվը հասել է գրեթե 15 հազարի: Միևնույն ժամանակ, JATO Dynamics-ի վերլուծաբանները նշում են, որ Tesla-ն շարունակում է մնալ էլեկտրական մեքենաների հանրաճանաչ ապրանքանիշ Եվրոպայում, բայց պահանջարկով գնալով զիջում է BMW-ին, մասնավորապես վերջին մոդելներին՝ iX1, i4 և i5:

JATO Dynamics-ի տվյալներով՝ հուլիսին եվրոպական շուկայում ընդհանուր առմամբ վաճառվել է 139.3 հազար էլեկտրական ավտոմեքենա՝ 6%-ով պակաս, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Բրիտանական ընկերության վերլուծաբան Ֆելիպե Մունյոսը կարծում է, որ անկումը պայմանավորված է «էլեկտրական մեքենաների ապագայի վերաբերյալ հստակության բացակայությամբ»:

Tesla-ի միակ գործարանը Եվրոպայում գտնվում է Բեռլինի մոտակայքում: Օգոստոսի 22-ին The Guardian թերթը, վկայակոչելով բնապահպանների տվյալները, հայտնել է, որ այս ձեռնարկության կառուցման ընթացքում հատվել է մոտ 329 հեկտար անտառ՝ մոտավորապես կես միլիոն ծառ: Մայիսին բնապահպան ակտիվիստները և ձախ արմատականները բողոքի ակցիա էին կազմակերպել գործարանում՝ ընդդեմ նրա տարածքի ծրագրված ընդլայնման:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08