ՀՀ օպերատորների բջջային կապից ստացված եկամուտները 2024թ. II եռամսյակում կազմել են մոտ 23.3 մլրդ ՀՀ դրամ
2024թ. երկրորդ եռամսյակում ՀՀ բջջային օպերատորների շարժական բջջային կապից ստացված գործառնական եկամուտները կազմել են 23.26 մլրդ ՀՀ դրամ։ 2023թ. նույն եռամսյակի ցուցանիշի համեմատ` 22.53 մլրդ ՀՀ դրամ, արձանագրվել է 3.25% կամ 732.06 մլն ՀՀ դրամ աճ։
Մասնավորապես, 2024 թվականի II եռամսյակում նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատ Viva-ի եկամուտներն աճել են 617.03 մլն ՀՀ դրամով կամ 4.79%-ով և կազմել 13.51 մլրդ ՀՀ դրամ։ Team Telecom-ի եկամուտներն աճել են 234.31 մլն ՀՀ դրամով կամ 5.04%-ով և կազմել 4.89 մլրդ ՀՀ դրամ։ Ucom-ի գործառնական եկամուտները նվազել են 119.28 մլն ՀՀ դրամով կամ 2.39%-ով` կազմել 4.87 մլրդ ՀՀ դրամ։
2024 թվականի II եռամսյակում Viva-ի գործառնական ծախսերը կազմել են 6.68 մլրդ ՀՀ դրամ։ Չհարկված շահույթը կազմել է 6.73 մլրդ ՀՀ դրամ, իսկ կապիտալ ծախսերը՝ 2.95 մլրդ ՀՀ դրամ։
Նույն ժամանակահատվածում Team Telecom-ի գործառնական ծախսերը կազմել են 3.35 մլրդ ՀՀ դրամ։ Շահույթը, մինչև հարկումը, կազմել է 1.54 մլրդ ՀՀ դրամ, իսկ կապիտալ ծախսերը՝ 733.28 մլն ՀՀ դրամ։
Վերոնշայալ ժամանակահատվածում Ucom-ի գործառնական ծախսերը կազմել են 3.06 մլրդ ՀՀ դրամ։ Չհարկված շահույթը կազմել է 1.80 մլրդ ՀՀ դրամ, իսկ կապիտալ ծախսերը՝ 1.64 մլրդ ՀՀ դրամ։
2024 թվականի II եռամսյակում Ucom-ի շահույթը (մինչև հարկումը) 2023 թվականի II եռամսյակի համեմատ նվազել է 11.67%-ով կամ 238.33 մլն ՀՀ դրամով, իսկ Viva-ի և Team Telecom-ի շահույթները (մինչև հարկումը) աճել են համապատասխանաբար 8.16 և 7.47 տոկոսներով։
Նշենք նաև, որ 0.63%-ով կամ 18.56 մլն ՀՀ դրամով աճել են Viva-ի կատարած կապիտալ ծախսերը, այն դեպքում, երբ Team Telecom-ի և Ucom-ի կապիտալ ծախսերը նվազել են համապատասխանաբար 18.43 և 12.94 տոկոսներով։