Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Ներմուծումը Հայաստանի Հանրապետություն՝ ըստ երկրների. 2024թ. հունվար-հուլիսին
12/09/2024 15:16
Կիսվել

Ներմուծումը Հայաստանի Հանրապետություն՝ ըստ երկրների. 2024թ. հունվար-հուլիսին

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ. հունվար-հուլիս ամիսներին ներմուծման ծավալները Հայաստան կազմել են 11․69 մլրդ դոլար։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ ներմուծման ծավալներն աճել են 79․1%-ով կամ 5․16 մլրդ դոլարով։

Ներմուծման ամենամեծ ծավալները շարունակում են արձանագրվել Ռուսաստանի ուղղությամբ։ Վերոնշյալ ժամանակահատվածում Ռուսաստանից Հայաստան ներմուծման ծավալներն աճել են 335.83%-ով կամ 5․81 մլրդ դոլարով և կազմել 7․55 մլրդ դոլար։ Ռուսաստանին բաժին է ընկնում ներմուծման 64.57%-ը։

Երկրորդը Չինաստանն է՝ 567․5 մլն դոլար, +7.19% կամ +38․1 մլն դոլար։ Չինաստանին բաժին է ընկնում ներմուծման 4.86%-ը։

Եռյակը եզրափակում է Վրաստանը՝ 424․1 մլն դոլար, -25.67% կամ –146․4 մլն դոլար։ Վրաստանին բաժին է ընկնում ներմուծման 3.63%-ը։

Չորրորդ հորիզոնականում Իրանն է՝ 328․9 մլն դոլար, -3.79% կամ -12․9 մլն դոլար։ Իրանին բաժին է ընկնում ներմուծման 2.81%-ը։

Հինգերորդ տեղում ԱՄԷ-ն է՝ 266․8 մլն դոլար, -24.50% կամ -86․6 մլն դոլար։ ԱՄԷ-ին բաժին է ընկնում ներմուծման 2.28%-ը։

Գերմանիան վեցերորդն է՝ 239․8 մլն դոլար, -30.36% կամ -104․6 մլն դոլար։ Գերմանիային բաժին է ընկնում ներմուծման 2.05%-ը։

Յոթերորդը ԱՄՆ-ն է՝ 227․4 մլն դոլար, -59.02% կամ -327․5 մլն դոլար։ ԱՄՆ-ին բաժին է ընկնում ներմուծման 1.95%-ը։

Ութերորդ հորիզոնականում Իտալիան է՝ 194․2 մլն դոլար, +0.42% կամ +816․3 հազար դոլար։ Իտալիային բաժին է ընկնում ներմուծման 1.66%-ը։

Իններորդը Նիդերլանդներն է՝ 109․6 մլն դոլար, +5.34% կամ +5․56 մլն դոլար։ Նիդերլանդներին բաժին է ընկնում ներմուծման 0.94%-ը։

Տասնյակը եզրափակում է Բելգիան՝ 83․1 մլն դոլար, -7.53% կամ -6․8 մլն դոլար։ Բելգիային բաժին է ընկնում ներմուծման 0.71%-ը։

Այլ երկրների մասնաբաժինը ներմուծման ծավալներում կազմում է 14.53%։

Ինչ վերաբերում է վերպետական կազմավորումներին, ապա վերոնշյալ ժամանակահատվածում ԱՊՀ երկրներից ներմուծման ծավալներն աճել են 309.12%-ով և կազմել 7․68 մլրդ դոլար, մասնավորապես, ԵԱՏՄ երկրներից ներմուծումն աճել է 321.35%-ով և կազմել 7․62 մլրդ դոլար։  Եվրամիության այս ուղղությամբ ներմուծման ծավալներն նվազել են 16.42%-ով և կազմել 1․11 մլրդ դոլար։

Ներմուծված արտադրանքի ծագման երկրների դեպքում պատկերը հետևյալն է.

2024թ. հունվար-հուլիսին Հայաստան է ներմուծվել 7․43 մլրդ դոլարի ռուսական արտադրանք՝ +4.5 անգամ։

Չինական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 865․2 մլն դոլար՝ -5․8%։

Իրանական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 325․7 մլն դոլար՝ -3․2%։

Գերմանական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 237․1 մլն դոլար՝ -30․7%։

Ամերիկյան արտադրանքի ներմուծման ծավալները 232․5 մլն դոլար է՝ -44․9%։

Ներմուծված իտալական արտադրանքի ծավալը կազմել է 205․1 մլն դոլար՝ -0․2%։

Ֆրանսիական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 78․4 մլն դոլար՝ -8․8%։

Վրացական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 78 մլն դոլար՝ +27․4%։

Ճապոնական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 64․6 մլն դոլար՝ -74․3%։

Ներմուծված կորեական արտադրանքի ծավալը կազմել է 61․2 մլն դոլար՝ -35․2%։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52