Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 419.50+0.00
OIL:  BRENT - 103.37-0.55 WTI - 100.30-0.88
COMEX:  GOLD - 4385.90+0.59 SILVER - 66.94+2.25
COMEX:  PLATINUM - 1806.40+0.39
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 156.85-0.12 EUR/GBP - 1.1483+0.02
FOREX:  EUR/USD - 1.1483+0.02 GBP/USD - 1.3393+0.22
STOCKS RUS:  RTSI - 852.33+1.67
STOCKS US: DOW JONES - 51682.64-0.18 NASDAQ - 26522.55+0.39
STOCKS US: S&P 500 - 7650.50+0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+1.38 TOPIX - 4091.14-0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 24750.78+0.60 SSEC - 3911.87+0.94
STOCKS EUR:  FTSE100 - 10659.13-1.45 CAC40 - 8065.02-1.49
STOCKS EUR:  DAX - 25304.06-1.60
18/09/2026  CBA:  USD - 363.44-0.06 GBP - 485.52-1.02
18/09/2026  CBA:  EURO - 417.05-0.18
18/09/2026  CBA:  GOLD - 51041+458 SILVER - 749.29-7.37
JOHN DEERE ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆ ԿՆԵՐՄՈՒԾԻ ՆՈՐԱԳՈՒՅՆ ԳՅՈՒՂՏԵԽՆԻԿԱ
21/03/2013 11:58
Կիսվել

JOHN DEERE ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆ ԿՆԵՐՄՈՒԾԻ ՆՈՐԱԳՈՒՅՆ ԳՅՈՒՂՏԵԽՆԻԿԱ

ՀՀ գյուղատնտեսության փախնախարար Ռոբերտ Մակարյանն ընդունել է «Ջոն Դիր» («John Deere») ընկերության ԱՊՀ տարածաշրջանային ծրագրերի համակարգող Դիրք Սթրաթմանի գլխավորած պատվիրակությանը:

Նշենք, որ «John Deere»-ը գյուղատնտեսական տեխնիկա արտադրող համաշխահային ճանաչում ունեցող կազմակերպություն է, որը թողարկում է գյուղատնտեսական տեխնիկա, սարքավորումներ, մատուցում է խորհրդատվություն:  «John Deere»-ը Հայաստանում իր գործունեությունը սկսել է 2010 թվականից և կազմակերպության գործընկեր է համարվում «Քարդ Ագրոսերվիս» ընկերությունը:

Հանդիպման շրջանակներում Ռոբերտ Մակարյանը տեղեկացրել է, որ ՀՀ գյուղատնտեսության տեխնիկայի թարմացումն այսօր հրամայական է, ուստի ՀՀ գյուղատնտեսության նախարարության կոմից իրականացվում են աշխատանքներ՝ նորագույն գյուղատնտեսական տեխնիկա ձեռք բերելու և Հայաստան ներկրելու ուղությամբ: Նա նշել է նաև, որ մեր հանրապետության առանձնահատկություններից ելնելով՝ անհարժեշտ է համակողմանի ուսումնասիրել թե′ տեխնիկայի ընտրության, թե′ շահագործման արդյունավետության հարցերը:

Դիրք Սթրաթմանը հակիճ ներկայացրել է կազմակերպության գործունեությունը` շեշտելով, որ Եվոպայի 14 երկրների շուրջ 70 գործարանում արտադրվում է ամենատարբեր տեսակի գյուղատնտեսական տեխնիկա, գյուղատնտեսական գործիքներ և սարքավորումներ:

«John Deere»-ը պատրաստակամություն է հայտնել Հայաստանում ծավալել գործունեություն և այդ նպատակով ցանկանում է ստանալ ՀՀ գյուղատնտեսական տեխնիկայի կարիքների մասին տեղեկատվություն:

Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով իրականացնել որոշակի ուսումնասիրություններ գյուղտեխնիկայի պահանջարկի վերաբերյալ, որի հիման վրա էլ «John Deere»-ը ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը կներկայացնի կոնկրետ առաջարկություններ` արտադրանքի ձեռքբերման պայմանների, ֆինանասավորման, ուսուցման, պահեսատմասերով ապահովման և այլնի մասին:

Հայաստանում ներկայումս շահագործվում է «John Deere» կազմակերպության արտադրության շուրջ 70 անվանում գյուղտեխնիկա:

18/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.06
Եվրո (EUR)
417.05
-0.18
Ռուբլի (RUR)
4.3123
+0.0049
Լարի (GEL)
139.53
-0.01
51041
+458
Արծաթ
749.29
-7.37