Բիզնես

USD BUY - 377.00-1.00 USD SELL - 380.00+0.00
EUR BUY - 446.00-1.00 EUR SELL - 451.50-1.50
OIL:  BRENT - 65.80-5.77 WTI - 61.69-6.16
COMEX:  GOLD - 4635.60-5.00 SILVER - 77.62-8.43
COMEX:  PLATINUM - 2014.20-7.53
LME:  ALUMINIUM - 3144.00-2.31 COPPER - 13157.50-3.38
LME:  NICKEL - 17954.00-2.26 TIN - 51955.00-5.68
LME:  LEAD - 2009.00-0.25 ZINC - 3402.00-0.29
FOREX:  USD/JPY - 154.91+0.10 EUR/GBP - 1.1854+0.08
FOREX:  EUR/USD - 1.1854+0.08 GBP/USD - 1.3692+0.03
STOCKS RUS:  RTSI - 1157.53-0.15
STOCKS US: DOW JONES - 48892.47-0.36 NASDAQ - 23461.82-0.94
STOCKS US: S&P 500 - 6939.03-0.43
STOCKS JAPAN:  NIKKEI - 52655.18-1.25 TOPIX - 3536.13-0.85
STOCKS CHINA:  HANG SENG - 26775.57-2.23 SSEC - 4015.75-2.48
STOCKS EUR:  FTSE100 - 10223.54+0.51 CAC40 - 8126.53+0.68
STOCKS EUR:  DAX - 24538.81+0.94
02/02/2026  CBA:  USD - 379.03+0.39 GBP - 519.38-1.17
02/02/2026  CBA:  EURO - 449.83-1.55
02/02/2026  CBA:  GOLD - 60709-5089 SILVER - 1257.5-184.5
Վախը, թե ագահությունն է առաջնորդում հիմնադիրներին
11/09/2024 21:07
Կիսվել

Վախը, թե ագահությունն է առաջնորդում հիմնադիրներին

Հիմնադիրների մեծամասնությունն առաջնորդվում է պարզ վախերով, մինչդեռ ագահությունն այն է, ինչին հասնելուն մենք կարող ենք միայն «հուսալ»

Մեր ժամանակակից մշակույթը սիրում է արտահայտել իր կարծիքը հայտնի հիմնադիրների ագահ բնույթի մասին՝ սկսած Իլոն Մասկից մինչև Կոռնելիուս Վանդերբիլդ։ Հեշտ է ասել. «Օ՛, այս հիմնադիրը առաջնորդվել է ագահությամբ, տեսեք, որքան «ավելորդ» ունեցվածք ունի»:

Բայց հաճախ անտեսվում է այն, թե որտեղից է ամեն ինչ սկսվել. մի տեղ, որտեղ գտնվում են մեզանից շատերը: Դժվար է «ագահ հիմնադիր» պիտակ ստանալ, երբ ապրում եք ձեր ծնողների նկուղում և օգտագործում եք 24.99% տոկոսադրույքով վարկային քարտեր՝ բիզնեսը պահելու համար:

Ընդհանուր առմամբ, հասարակությունը չի գիտակցում, որ ագահությունը շքեղություն է, որին կարող ենք միայն հուսալ հասնել:

Սովորաբար ամեն ինչ սկսվում է վախից… Շատ վախից

«Աագահությունը» շքեղություն է, քանի որ այն ենթադրում է առատություն՝ հակադրվելով այն իրավիճակին, որի մեջ մեզանից շատերը հայտնվում են կայացման տարիներին: Դժվար է ագահ լինել, երբ ամեն ինչ քանդվում է:

Մենք չենք արթնանում գիշերը ժամը 3-ին սառը քրտինքով և մտածում. «Ես չեմ կարողանում քնել, որովհետև ես շատ ագահ եմ»: Փոխարենը մտածում ենք. «Այս ինչ դժվարությունների մեջ եմ ընկել, և ինչպես կկարողանամ դիմանալ այս ամիս»: Դա պարզ, անկեղծ վախ է, որը մղում է հիմնադիրների 99%-ին, ովքեր դեռ չեն հասել «ագահության» փուլին:

Մենք վախերով ենք առաջնորդվում, քանի որ վտանգել ենք ամեն ինչ՝ ստեղծելու այն, ինչ մեզ համար թանկ է։

Ագահությունը լավ է

Այո, այս գաղափարը շեշտում է այն կարևոր միտքը, որ ագահությունը հաճախ ընկալվում է որպես բացասական բնույթ, բայց այն հիմնադիրների տեսանկյունից ունի նաև մի օգտակար կողմ:

Ագահությունը ենթադրում է, որ կա բավարար հարստություն կամ ռեսուրս՝ վերցնելու համար, ինչը նշանակում է, որ հաջողությունն արդեն իսկ ձեռք է բերված։ Նոր բիզնեսների հիմնադիրների մեծ մասը, սակայն, երբեք չի հասնում այդ վիճակագրական մակարդակին, երբ արդեն կարող են որոշել՝ որքան «ագահ» լինել։ Բազմաթիվ ձեռներեցներ տարիներ շարունակ գործ են անում վախի և ֆինանսական անապահովության պայմաններում, որտեղ «ագահությունը» դիտվում է որպես հեռավոր շքեղություն:

Ագահությունը լավ է այն դեպքում, երբ հիմնադիրը հաջողության է հասել այնքան, որ նա արդեն ունի բավական ռեսուրս՝ ավելին վերցնելու: Եթե հիմնադիրը ստեղծում է բավականին մեծ արժեք, որ իրեն հնարավորություն է տրվում որոշելու՝ արդյոք ուզում է լինել ավելի ագահ, դա ենթադրում է, որ հիմնադիրը հաջողակ է եղել՝ այդ արժեքը ստեղծելով։

Այսպիսով, ագահության մասին բանավեճը կախված է նրանից, թե որքան հաջողակ է դարձել հիմնադիրը և որքան ռեսուրս է ստեղծվել, որը կարելի է վերցնել:

Արդյո՞ք մենք արժանի ենք ագահ լինելու

Ենթադրենք, որ մենք հասել ենք «Greed Boss Level»-ին, այնուամենայնիվ, մենք դեռ պետք է ինքներս մեզ հարց տանք. «Ո՞րն է տարբերությունը ագահության և արդարացի վարձատրվածության միջև»: Հենց այստեղ էլ ամեն ինչ իրականում բարդանում է: Ինչպե՞ս քանակականապես գնահատել այն ինչ մենք վաստակել ենք մեր ռիսկի հաշվին, և որն է «չափազանց շատ»:

Դա կարևոր հարց է, քանի որ ոչ ոք չի պնդի, որ մեզ առաջնորդում է ագահությունը, եթե մեզ արդար գին են վճարում: Իհարկե, «արդար գինը» աներևակայելի ամորֆ է։ Արդյո՞ք Իլոն Մասկը շատ է վարձատրվում։ Եթե ​​այո, ապա ո՞վ կփոխարինի նրան, որ կարողանա ունենալ նույն արդյունավետությունը։ Եթե ​​ուրիշ ոչ ոք չկա, ապա ինչպե՞ս եք որոշում այլ վարձատրության չափ: Եթե ​​նրա վարձատրության չափը արդարացված է տվյալ արդյունավետության համար, արդյո՞ք նա ագահ է դառնում ստանալով այն:

Որպես հիմնադիրներ, մենք առաջնորդվում ենք վախով և ագահությամբ, ընդ որում վախը յուրատեսակ իրողություն է: Մեզ համար միանգամայն նորմալ կլինի ագահությամբ առաջնորդվելը, եթե մենք երբևէ բացահայտենք այդ ճոխությունը, եթե այդ ագահությունը թարգմանվի որպես մեզ «արդար գնի» վճարումը, ինչքան էլ որ լինի այն:

Հույսանք, որ մենք բոլորս կունենանք շքեղություն այդ ընտրությունը կատարելու համար:

02/02/2026
դրամ
Դոլար (USD)
379.03
+0.39
Եվրո (EUR)
449.83
-1.55
Ռուբլի (RUR)
4.9456
-0.0372
Լարի (GEL)
140.75
-0.02
60709
-5089
Արծաթ
1257.5
-184.5