ԱՄՆ-ն հավանություն է տվել էլեկտրական մեքենաների չինական բաղադրիչների կիրառումը սահմանափակելու նախաձեռնությանը
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է օրինագիծ, որը խստացնում է էլեկտրական մեքենաների չինական բաղադրիչների կիրառման սահմանափակումները:
217 օրենսդիր կողմ է քվեարկել «Ամերիկայի էլեկտրական մեքենաների շուկայում Չինաստանի գերակայությանը վերջ տալու մասին» նախաձեռնությանը, իսկ 192 կոնգրեսական դեմ է քվեարկել:
Ինչպես բացատրվում է օրինագծի տեքստում, էլեկտրական մեքենաները, որոնց մարտկոցները պարունակում են բաղադրիչներ կամ նյութեր, որոնք արդյունահանված, մշակված, վերամշակված կամ հավաքված են «արգելված օտարերկրյա սուբյեկտի» կողմից, չեն կարող համապատասխանել հարկային արտոնություններին: