Այլ Լուրեր

USD BUY - 360.50-0.50 USD SELL - 362.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00+0.00
OIL:  BRENT - 100.70-1.86 WTI - 89.75-1.49
COMEX:  GOLD - 4128.40-0.13 SILVER - 60.87+1.48
COMEX:  PLATINUM - 1718.90+1.11
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.96+0.08 EUR/GBP - 1.1218-0.28
FOREX:  EUR/USD - 1.1218-0.28 GBP/USD - 1.3217-0.18
STOCKS RUS:  RTSI - 862.45+0.26
STOCKS US: DOW JONES - 51267.90+0.18 NASDAQ - 27477.31+1.05
STOCKS US: S&P 500 - 7773.95+0.66
STOCKS JAPAN:  NIKKEI - 69946.86+2.40 TOPIX - 4145.22+1.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24040.34+0.28 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10497.94+0.34 CAC40 - 7834.10-0.80
STOCKS EUR:  DAX - 25254.21+0.09
05/10/2026  CBA:  USD - 361.81-0.74 GBP - 478.42-0.4
05/10/2026  CBA:  EURO - 405.3-1.99
05/10/2026  CBA:  GOLD - 48741+348 SILVER - 709.99-0.11
ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԳԱՎԱԹ 2013 ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՓՈՒԼԸ
22/03/2013 21:00
Կիսվել

ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԳԱՎԱԹ 2013 ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՓՈՒԼԸ

«Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան» հիմնադրամը և Մայքրոսոֆթի հայաստանյան  ներկայացուցչությունը (Մայքրոսոֆթ ԱրԷյ), ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության («Ի-Դի-Էմ-Սի») ծրագրի հետ համատեղ, հայտարարում են Երևակայության գավաթ 2013 մրցույթի հայաստանյան ընտրական փուլի մեկնարկը: Մրցույթի նպատակն է աջակցել ուսանողներին մշակելու նոր ծրագրային/ՏՏ լուծումներ, որոնք կնպաստեն նորարարության խթանմանը և համաշխարհային խնդիրների լուծմանը:

Հաղթող թիմը հնարավորություն կստանա ներկայացնել Հայաստանը այս տարվա հուլիսին Ռուսաստանի Սանկտ-Պետերբուրգ քաղաքում անցկացվելիք Երևակայության գավաթ 2013-ի համաշխարհային եզրափակչին:

Այս տարի մրցույթն անցկացվելու է հետևյալ անվանակարգերում՝ 1. Խաղեր, 2. Նորարարություն, 3. Համաշխարհային քաղաքացիություն:

Թեև մրցույթը նախատեսված է ուսանողների համար, սակայն իբրև գաղափարի հեղինակ և  թիմի համակարգող (մենտոր) կարող է հանդես գալ 16 տարին լրացած ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի՝ անկախ մասնագիտությունից: Նախորդ տարիների նման այս տարի ևս  կազմակերպիչները հանդիպումներ կանցկացնեն դիմում-հայտ ներկայացրած թիմերի հետ և կտրամադրեն տեխնիկական և խորհրդատվական աջակցություն:

Այս տարի Մայքրոսոֆթը  կրկնապատկել է հաղթող թիմերի պարգևատրման գումարը՝ հասցնելով այն 300.000 ԱՄՆ դոլարի:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է դիմում-հայտերը ներբեռնել www.mic.am կայքից մինչև 2013թ. ապրիլի 8-ը: Մրցույթի մասին լրացուցիչ տեղեկատվության համար  այցելել www.imaginecup.com կայք:

Երևակայության գավաթը Մայքրոսոֆթի ամենավառ ուսանողական միջոցառումն է: Մրցույթի  անցկացման 11 տարիների ընթացքում ավելի քան 1 մլն. ուսանողներ են մասնակցել աշխարհի  183 երկրներից: Մրցույթը հնարավորություն է տալիս ուսանողներին իրենց նորարար և  համարձակ գաղափարներով մասնակցել աշխարհի առջև ծառացած խնդիրների լուծմանը, ինչպես նաև բացահայտել սեփական ներուժը: Մրցույթի հաղթող թիմը հնարավորություն է  ստանում Մայքրոսոֆթի աջակցությամբ իրականացնել իր գաղափարը, իսկ ներկայացված  մյուս լավագույն նախագծերը, իրավունք են ստանում դիմել հատուկ ֆինանսավորման  հիմնադրամին՝ ծրագրերը կյանքի կոչելու համար:

05/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.81
-0.74
Եվրո (EUR)
405.3
-1.99
Ռուբլի (RUR)
4.2671
-0.0692
Լարի (GEL)
139.08
-0.17
48741
+348
Արծաթ
709.99
-0.11