Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+2.00 EUR SELL - 405.00+1.00
OIL:  BRENT - 116.17+1.76 WTI - 103.27+1.80
COMEX:  GOLD - 3992.00-1.30 SILVER - 51.84-2.56
COMEX:  PLATINUM - 1459.20-3.98
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.4-0.23 EUR/GBP - 1.119+0.41
FOREX:  EUR/USD - 1.119+0.41 GBP/USD - 1.3391+0.53
STOCKS RUS:  RTSI - 977.07-0.69
STOCKS US: DOW JONES - 52342.56-0.25 NASDAQ - 26184.72-1.38
STOCKS US: S&P 500 - 7720.39-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10722.07+0.26 CAC40 - 7970.00+1.05
STOCKS EUR:  DAX - 26039.68+1.31
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
Ռուսաստանին բաժին է ընկնում 2024թ.-ի հուլիսին ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված փոխանցումների 66.3%-ը
19/09/2024 18:25
Կիսվել

Ռուսաստանին բաժին է ընկնում 2024թ.-ի հուլիսին ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված փոխանցումների 66.3%-ը

ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակված տվյալների համաձայն 2024թ․-ի հուլիսին ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված փոխանցումների ծավալը կազմել է 485․87 մլն դոլար, միևնույն ժամանակ արտերկիր է փոխանցվել 322․59 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ ներհոսքը կազմել է 163․3 մլն դոլար։

Ըստ երկրների պատկերը հետևյալն է.

2024թ․-ի հուլիսին Ռուսաստանից Հայաստան ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով փոխանցվել է 322․1 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 46․4 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ ներհոսքը կազմել է 275․7 մլն դոլար։ Ռուսաստանին բաժին է ընկնում ստացված փոխանցումների 66.3%-ը։

ԱՄՆ-ից Հայաստան փոխանցվել է 63.2 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 43.4 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ ներհոսքը կազմել է 19.9 մլն դոլար։ ԱՄՆ-ին բաժին է ընկնում ստացված փոխանցումների 13.01%-ը։

Շվեյցարիայից Հայաստան փոխանցվել է 10.01 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 35.1 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ արտահոսքը կազմել է -25.1 մլն դոլար։ Շվեյցարիային բաժին է ընկնում ստացված փոխանցումների 2.1%-ը։

Գերմանիայից Հայաստան փոխանցվել է 8.15 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 8.6 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ արտահոսքը կազմել է -0.47 մլն դոլար։ Գերմանիային բաժին է ընկնում ստացված փոխանցումների 1.68%-ը։

Իռլանդիայից Հայաստան փոխանցվել է 7.2 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 1.7 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ ներհոսքը կազմել է 5.5մլն դոլար։ Իռլանդիային բաժին է ընկնում ստացված փոխանցումների 0.3%-ը։

Մեծ Բրիտանիայից Հայաստան փոխանցվել է 6.78 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 14.6 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ արտահոսքը կազմել է -7.8 մլն դոլար։ Մեծ Բրիտանիային բաժին է ընկնում ստացված փոխանցումների 1.4%-ը։

ԱՄԷ-ից Հայաստան փոխանցվել է 5.8 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 38.6 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ արտահոսքը կազմել է -32.8 մլն դոլար։ ԱՄԷ-ին բաժին է ընկնում ստացված փոխանցումների 1.2%-ը։

Վրաստանից Հայաստան փոխանցվել է 5.7 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 10.2 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ արտահոսքը կազմել է -4.6 մլն դոլար։ Վրաստանին բաժին է ընկնում ստացված փոխանցումների 1.2%-ը։

Ֆրանսիայից Հայաստան փոխանցվել է 5.2 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 9.6 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ արտահոսքը կազմել է -4.5 մլն դոլար։ Ֆրանսիային բաժին է ընկնում ստացված փոխանցումների 1.07%-ը։

Այլ երկրներից Հայաստան փոխանցվել է 4.3 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 14.4 մլրդ դոլար։ Դրամական միջոցների զուտ արտահոսքը կազմել է -10.16 մլն դոլար։ Այլ երկրներին բաժին է ընկնում ստացված փոխանցումների 0.88%-ը։

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91