Չինաստանը կարծում է, որ ԵՄ «էլեկտրոմոբիլային» հետաքննությունը կխաթարի ներդրողների վստահությունը
ԵՄ-ի հակասուբսիդավորման հետաքննությունը չինական էլեկտրական մեքենաների նկատմամբ սպառնում է խաթարել չինական ընկերությունների վստահությունը եվրոպական նախագծերում ներդրումներ կատարելու հարցում: Այս մասին հայտարարել է Չինաստանի առևտրի նախարար Վան Վենտաոն։
«Չինական կողմը կշարունակի բանակցություններն ու խորհրդակցությունները մինչև վերջին լուծելու ՉԺՀ-ից էլեկտրական մեքենաների սուբսիդավորման ԵՄ հետաքննության հետ կապված խնդիրը», – մեջբերում է Չինաստանի առևտրի դեպարտամենտի կայքը։
Ինչպես պարզաբանել է պաշտոնյան, այս դեպքում Չինաստանի դեմ Եվրամիության ձեռնարկած միջոցների վավերականությունն ու արդարացիությունը «շատ հարցեր է առաջացնում»։
«Եվրամիության այդպիսի քայլը ոչ միայն խոչընդոտներ կստեղծի ավտոմոբիլային արդյունաբերության ոլորտում չին-եվրոպական համագործակցության համար, այլ նաև կխաթարի չինական ձեռնարկությունների վստահությունը Եվրոպայում ներդրումներ կատարելու հարցում»։
Վան Վենտաոյի խոսքով՝ դա բացասաբար կանդրադառնա նաև կլիմայի գլոբալ փոփոխության դեմ պայքարի միջազգային համագործակցության վրա։ Բացի այդ, նա նշել է, որ «լուրջ վնաս» կլինի Առևտրի համաշխարհային կազմակերպության կանոնների վրա հիմնված բազմակողմ կարգին։