Ֆինանսական

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 366.00+0.00
EUR BUY - 412.00+0.50 EUR SELL - 419.00+2.50
OIL:  BRENT - 98.70-1.96 WTI - 89.31-2.86
COMEX:  GOLD - 4107.90+0.99 SILVER - 58.66+0.00
COMEX:  PLATINUM - 1651.00+2.92
LME:  ALUMINIUM - 3192.50+1.33 COPPER - 13808.00+2.09
LME:  NICKEL - 17234.00+1.61 TIN - 53922.00+1.30
LME:  LEAD - 1896.50+0.72 ZINC - 3591.50+1.87
FOREX:  USD/JPY - 163.84+0.03 EUR/GBP - 1.1367-0.10
FOREX:  EUR/USD - 1.1367-0.10 GBP/USD - 1.3319+0.05
STOCKS RUS:  RTSI - 874.26+1.44
STOCKS US: DOW JONES - 51947.25+0.46 NASDAQ - 24975.82-0.64
STOCKS US: S&P 500 - 7411.98+0.05
STOCKS JAPAN:  NIKKEI - 64931.19+0.50 TOPIX - 4066.07+1.37
STOCKS CHINA:  HANG SENG - 25207.18+0.98 SSEC - 3858.25+1.15
STOCKS EUR:  FTSE100 - 10736.23+0.91 CAC40 - 8372.28+0.88
STOCKS EUR:  DAX - 25099.00+1.36
27/07/2026  CBA:  USD - 366.72+0.85 GBP - 488.51+1.1
27/07/2026  CBA:  EURO - 417.91+1.48
27/07/2026  CBA:  GOLD - 47955+375 SILVER - 687.67-2.35
Ամունդի-Ակբան Հայաստանում հիմնում է ակադեմիա՝ խթանելու ֆինանսական գրագիտությունը
25/09/2024 12:14
Կիսվել

Ամունդի-Ակբան Հայաստանում հիմնում է ակադեմիա՝ խթանելու ֆինանսական գրագիտությունը

Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթը Հայաստանում ֆինանսական գրագիտությունը և ոլորտում մասնագիտական ​​աճը խթանելու նպատակով՝ կորպորատիվ սոցիալական քաքաքականության շրջանակում, հիմնում է Ամունդի-Ակբա ակադեմիան: Այս նախաձեռնությունը, որի հիմքում ընկած է ֆրանսիական Ամունդի ակադեմիայի, ինչպես նաև եվրոպական երկրների լավագույն փորձը, նպատակ ունի համալսարաններին և ուսանողներին տրամադրել գիտելիքներ և հմտություններ, որոնք անհրաժեշտ են մասնագիտական կատարելագործման համար:

Ամունդի-Ակբա ակադեմիան կառաջարկի կրթական առցանց ուսուցման/մոդուլների համապարփակ շրջանակ՝ հարմարեցված տարբեր լսարաններին, ովքեր հետաքրքրված են ֆինանսներով, հատկապես ակտիվների կառավարմամբ և ներդրումային ռազմավարություններով։

Ամունդի-Ակբա ակադեմիան ներառում է դասընթացների չորս ուղղություն՝ հիմնարար, փորձագիտական, ֆինանսական (հիմնված՝ «հավաստագրված ֆինանսական վերլուծաբանների» (CFA) նյութերի վրա) և ESG (ԲՍԿ): Առանցքային ուշադրություն է լինելու՝  ESG-ն (Բնապահպանական, սոցիալական և կառավարման սկզբունքներ): Տեղի ուսանողները կունենան անվճար հասանելիություն դասընթացներին և հնարավորություն կստանան մասնակցելու ակադեմիայի ծրագրերին:

Առաջիկայում Ամունդի-Ակբան հայաստանյան բուհերի հետ փոխըմբռնման հուշագրեր և գործընկերային համաձայնագրեր է կնքելու, որոնց մասին առանձին կհայտարարվեն։ Ակադեմիայից բացի, ընկերությունն ամսական կտրվածքով հայերեն լեզվով կհրապարակի նյութեր Ամունդի ներդրումային ինստիտուտից՝ ընդգրկելով  այնպիսի թեմաներ, ինչպիսիք են աշխարհաքաղաքականությունը, մակրոտնտեսությունը և ֆինանսական շուկաները: Այս ռեսուրսները հասանելի կլինեն բոլորին՝ Ամունդի-Ակբայի պաշտոնական կայքում:

Ամունդի-Ակբա ակադեմիայի մեկնարկը արտացոլում է ֆրանս-հայկական ընկերության՝ կրթության միջոցով ուսանող-անհատներին հզորացնելու առաքելությունը, ինչպես նաև  նպաստում է Հայաստանում ընդհանուր ֆինանսական էկոհամակարգի բարելավմանը, քանի որ իրազեկ ներդրողները նպաստում են ավելի ամուր և թափանցիկ ֆինանսական միջավայրի ձևավորմանը:

«Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2013թ–ին: Ընկերությունը կառավարում է պարտադիր կուտակային կենսաթոշակային երեք ֆոնդ՝ 2024 թվականի օգոստոսի 30-ի դրությամբ կառավարման ներքո ունենալով շուրջ  517 մլրդ ՀՀ դրամ ակտիվ։

Ընկերության բաժնետերերն են ֆրանսիական Ամունդին, որը Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչն է՝ 2024թ հունիսի 30-ի դրությամբ ավելի քան 2 տրիլիոն եվրո կառավաման ներքո ակտիվներով, և Ակբա բանկը, որը Հայաստանի խոշոր ֆինանսական հաստատություններից է, ունի 65 մասնաճյուղ։

«Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

27/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.72
+0.85
Եվրո (EUR)
417.91
+1.48
Ռուբլի (RUR)
4.7052
+0.0289
Լարի (GEL)
139.58
+0.31
47955
+375
Արծաթ
687.67
-2.35