Ֆինանսական

USD BUY - 386.00+0.00 USD SELL - 388.50+0.00
EUR BUY - 429.00+1.00 EUR SELL - 432.50-1.50
OIL:  BRENT - 71.43-2.95 WTI - 67.51-3.25
COMEX:  GOLD - 2696.00+0.40 SILVER - 32.23+0.12
COMEX:  PLATINUM - 1016.00+1.78
LME:  ALUMINIUM - 2538.50-0.68 COPPER - 9813.00+0.17
LME:  NICKEL - 16796.00+0.51 TIN - 32102.00-1.80
LME:  LEAD - 2096.50+0.55 ZINC - 2997.50-0.40
FOREX:  USD/JPY - 145.46+0.43 EUR/GBP - 1.1165+0.24
FOREX:  EUR/USD - 1.1165+0.24 GBP/USD - 1.3385+0.39
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42175.11+0.62 NASDAQ - 18190.29+0.60
STOCKS US: S&P 500 - 5745.37+0.40
STOCKS JAPAN:  NIKKEI - 38925.63+2.79 TOPIX - 2721.12+2.66
STOCKS CHINA:  HANG SENG - 19924.58+4.16 SSEC - 3000.95+3.61
STOCKS EUR:  FTSE100 - 8284.91+0.20 CAC40 - 7742.09+2.33
STOCKS EUR:  DAX - 19238.36+1.69
26/09/2024  CBA:  USD - 387.45-0.05 GBP - 518.41+0.44
26/09/2024  CBA:  EURO - 432.20-1.30
26/09/2024  CBA:  GOLD - 33153.16+313.41 SILVER - 396.69+12.04
ՀԲՄ. ՀՀ բանկերը կփոխհատուցեն արցախցի 264 ուսանողի ուսման վարձավճարները
26/09/2024 15:35
Կիսվել

ՀԲՄ. ՀՀ բանկերը կփոխհատուցեն արցախցի 264 ուսանողի ուսման վարձավճարները

Հայաստանի բանկերի միության անդամ և ՀՀ գործող բոլոր 18 առևտրային բանկերի որոշմամբ և համամասնորեն ցուցաբերված աջակցության արդյունքում ֆինանսական աջակցություն կտրամադրվի Արցախից տեղահանված ուսանողներին, որոնք այժմ ուսանում են ԵՊՀ-ում։

Պայմանավորվածությունը ձեռք է բերվել այսօր Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) և Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) միջև ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակում։

ՀԲՄ նախագահ Դանիել Ազատյանը մասնավորապես կարևորել է համագործակցության սոցիալական բաղադրիչը։

«ԵՊՀ առաջարկին բանկերն արձագանքել են մեծ պատրաստակամությամբ և աջակցության վերաբերյալ որոշումը կայացվել է միաձայն։  Հայաստանի բոլոր 18 առևտրային բանկերը որոշակի համամասնությամբ իրենց մասնակցությունն են ունեցել այս կարևոր նախաձեռնության իրականացման գործում։ Որոշման համաձայն՝ շուրջ 35 մլն դրամ կուղղվի մասնավորապես «Տնտեսագիտություն և կառավարում» և «Իրավագիտություն» ֆակուլտետների 264 ուսանողի ուսման վարձավճարի փոխհատուցմանը»,- ընդգծել է ՀԲՄ նախագահ Դանիել Ազատյանը։

Հավելենք, որ հուշագրի համաձայն կողմերը կարող են կազմակերպել բաց դասեր, սեմինարներ, հրատարակել   ուսումնամեթոդական նյութեր, իրականացնել համատեղ հետազոտական նախագծեր, ինչպես նաև միջազգային համագործակցային ծրագրեր։ ԵՊՀ ուսանողներին հնարավորություն կընձեռվի նաև ուսումնական և մասնագիտական պրակտիկաներն անցկացնելու ՀԲՄ-ում։ Իսկ ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմը կարող է  անվճար մասնակցել ՀԲՄ ուսումնական և որակավորման կենտրոնի նախաձեռնությամբ անցկացվող մասնագիտական վերապատրաստման դասընթացներին։

26/09/2024
դրամ
Դոլար (USD)
387.45
-0.05
Եվրո (EUR)
432.20
-1.30
Ռուբլի (RUR)
4.18
-0.02
Լարի (GEL)
142.06
-0.27
33153.16
+313.41
Արծաթ
396.69
+12.04