Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
The Economist-ը ձմռանը Եվրոպայում գազային ճգնաժամ է կանխատեսում
27/09/2024 17:54
Կիսվել

The Economist-ը ձմռանը Եվրոպայում գազային ճգնաժամ է կանխատեսում

Եվս մեկ գազային ճգնաժամ կարող է սպառնալ եվրոպական երկրներին գալիք ձմռանը՝ խողովակաշարով գազի մատակարարումների հնարավոր նվազման և հեղուկ բնական գազի մատակարարումների գների բարձրացման պատճառով՝ ցածր ջերմաստիճանի պայմաններում: Այս կարծիքին է The Economist-ը:

Պարբերականն իր կանխատեսումը հիմնավորում է նրանով, որ գալիք ձմեռն աշխարհամասում այնքան տաք չի լինի, որքան նախորդ երկու տարիներին: Նշվում է, որ մյուս տարածաշրջանների համեմատ սառեցումը կարող է կրկնակի անբարենպաստ լինել Եվրոպայի համար։ Հրատարակությունը դա բացատրում է նրանով, որ ցուրտ եղանակը սովորաբար ուղեկցվում է թույլ քամիներով, որոնք խանգարում են հողմային էլեկտրակայանների աշխատանքին: Այսպիսով, եվրոպական երկրներին «ավելի շատ գազ պետք կգա ոչ միայն ջեռուցման, այլև էլեկտրաէներգիա արտադրելու համար»:

The Economist-ի հիմնական մտահոգությունը Եվրոպա գազատարով գազի ներկրման հնարավոր հետագա կրճատումն է՝ դեկտեմբերին Ուկրաինայի տարածքով մատակարարումների դադարեցումից հետո: Ադրբեջանից գազամատակարարումների հնարավորության շուրջ բանակցությունները առաջընթաց չունեն, ուստի գազի պակասը Եվրոպայում չի բացառվում:

Պարբերականը նշում է, որ եղանակը և աշխարհաքաղաքականությունը կարող են մեծ քանակությամբ լրացուցիչ հեղուկացված բնական գազի պահանջարկ ստեղծել Եվրոպայում, հենց այն ժամանակ, երբ շուկան այնքան էլ աշխույժ չէ, որքան նախկինում ենթադրվում էր: Խոսքը, մասնավորապես, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից LNG արտահանման նոր պայմանագրերի հաստատման ժամանակավոր արգելքի մասին է, որը սահմանափակում է այս տեսակի վառելիքի մատակարարումը համաշխարհային շուկայում:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08